Լսարանի ուսումնասիրություն ու վերլուծություն

Լսարանի ուսումնասիրություն ու վերլուծություն

1293

Լսարանին պատկանող մարդիկ սպառում են նույն ապրանքը կամ բովանդակությունը:

Տարբեր ոլորտներում և բնագավառներում, լսարան բառը ունի տարբեր ընկալումներ և գործածություններ: Օրինակ՝ ֆուտբոլում կամ թատրոնում լսարանը հենց հանդիսատեսն է, առևտրում` գնորդը, տրանսպորտում` ուղևորը, իսկ մեդիայում օգտագործվում է հենց լսարան բառը:

ԶԼՄ-ներում լսարան է համարվում մարդկանց այն խումբը, որը օգտվում է տվյալ լրատվամիջոցից: Պետք է հստակ տարբերակել լսարան և թիրախային լսարան տերմինները: Առաջինը, պարզապես մարդկանց խումբ է, որոնք հետևում են տվյալ լրատվամիջոցին(թերթ, ռադիո, հեռուստատեսություն, առցանց մամուլ և այլն): Թիրախային լսարանը որոշակի պահանջների բավարարող խումբ է: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, դիտարկենք օրինակների վրա: Մանկական խաղալիքների, ուտելիքների գովազդները, մուլտֆիլմերը լինում են մեծամասամբ առավոտյան և ցերեկը, քանի որ դրանք սպառում են երեխաները: Ալկոհոլային խմիչքները, բուքմեյքերային կազմակերպությունները իրենց գովազդը տեղադրում են ավելի երեկոյան ժամերին և մեծահասակների համար նախատեսված հաղորդումներում, որպեսզի այն սպառվի: Այսպիսով, եթե ընդհանրացնենք, լսարանը ընտրում է մեդիային, իսկ մեդիան թիրախային լսարանին:

Լսարանի վերլուծությունը ներառում է լսարանի նույնականացում նրանց հետաքրքրություններին, հասկացողության մակարդակին, վերաբերմունքին և համոզմունքներին: Լսարանի վրա կենտրոնացած մոտեցում ցուցաբերելը կարևոր է, քանի որ բանախոսի արդյունավետությունը կբարելավվի, եթե ներկայացումը ստեղծվի և մատուցվի համապատասխան ձևով: Լայն ուսումնասիրությունների միջոցով լսարանին նույնականացնելը հաճախ դժվարանում է:

Լսարանի ուսումնասիրության համար պետք է հաշվի առնել մի քանի ֆակտորներ. սպասելիքներ, թեմայի իմացություն, թեմայի հանդեպ վերաբերմունք, չափ, պատկանելիություն, աշխարհագրություն, հոգեբանություն:

Երբ մարդիկ դառնում են լսարանի անդամ, նրանք իրենց հետ բերում են սպասումներ: Լսարանի ակնկալիքները խախտելը կարող է բացասաբար ազդել լրատվամիջոցի արդյունավետության վրա: Պատկերացնենք, որ տեղի քաղաքական գործչին խնդրում են ելույթ ունենալ սիրված նախկին քաղաքապետի հիշատակի

արարողության ժամանակ: Հանդիսատեսը ակնկալում է, որ քաղաքական գործչի ելույթը կգովերգի հանգուցյալի կյանքն ու կարիերան: Եթե քաղաքական գործիչը օգտագործի այս հնարավորությունը օրենսդրության մի մասը քննարկելու համար, լսարանը, հավանաբար, կհիասթափվի, և բանախոսը կկորցնեի իր վստահելիությունը: Իհարկե, կարող են լինել որոշ իրավիճակներ, երբ հանդիսատեսի սպասելիքները խախտելը արդյունավետ ռազմավարություն կլինի:

Տարբեր իրավիճակներում լսարանի գիտելիքները թեմայի վերաբերյալ կարող են շատ տարբեր լինել, ուստի լրատվամիջոցը պետք է պարզի, թե իր լսարանն ինչ գիտի թեմայից: Պետք չէ գերագնահատել լսարանի իմացությունը թեմայի մասին: Եթե հաղորդավարը սկսի գենետիկական ինժեներիայի մասին խոսել, բայց հանդիսատեսը ծանոթ չլինի գենետիկային, լսարանը չի կարողանա հետևել լրագրողի խոսքին և արագ կկորցնի հետաքրքրությունը: Մյուս կողմից, հանդիսատեսի գիտելիքների կտրուկ թերագնահատումը կարող է հանգեցնել խոսքի, որը հնչում է նվաստացուցիչ: Պետք է մի փոքր ուսումնասիրություն կատարել ՝ պարզելու, թե լսարանն արդեն ինչ գիտի տվյալ թեմայի վերաբերյալ: Կարևոր տերմինների և հասկացությունների համառոտ ակնարկը համարյա միշտ տեղին է, այն, կարելի է ասել, «բոլորին մեկ էջի վրա է դնում»: Ելույթի սկզբում հիմնական տերմինների և հասկացությունների համառոտ ակնարկը թարմացնում է հիշողությունները և օգնում կենտրոնանալ:

Լսելով լսարանի անդամների վերաբերմունքը թեմայի վերաբերյալ, հաղորդավարը կօգնի որոշել իրենց նպատակներին հասնելու լավագույն միջոցը: Պատկերացնենք, որ հաղորդավարը փորձում է համայնքին համոզել այգի կառուցել: Հավանաբար, լրագրողը ելույթի մեծ մասը կանցկացնի ՝ պատճառաբանելով, թե ինչու այգին օգտակար կլինի համայնքին: Այնուամենայնիվ, եթե լսարանի անդամները ժամանակից շուտ իմանան, որ հարևանների մեծ մասը կարծում է, որ այգին լավ գաղափար է, բայց նրանք մտահոգված են անվտանգության խնդիրներով, ապա հաղորդավարը կարող է իր ժամանակը հատկացնել ցույց տալով, որ այգու օգտագործողները այգում ավելի ապահով կլինեն: Ելույթի համոզիչ լինելը կարող է հաղթել այգու կառուցման ամենակարևոր խոչընդոտին` թերահավատությանը:

Խոսքի ձևավորման շատ տարրեր փոխվում են՝ լսարանի չափին համապատասխան: Ընդհանուր առմամբ, որքան մեծ է հանդիսատեսը, այնքան

ավելի պաշտոնական պետք է լինի ներկայացումը: Նստելը և առօրյա խոսակցական ոճ օգտագործելը 10 հոգանոց խմբի հետ հաճախ բավականին տեղին է: Այնուամենայնիվ, լեզվի այդ ոճը, հավանաբար, անտեղի կլինի ավելի մեծ խմբերի դեպքում, քանի որ անհատական կոնտակտ պահելը այս դեպքում, գրեթե, անհնար է:

Հանդիսատեսի ժողովրդագրական պատկանելության գործոնները ներառում են տարիքը, սեռը, կրոնը, էթնիկական ծագումը, դասը, սեռական կողմնորոշումը, զբաղմունքը, կրթությունը, խմբերի անդամակցությունը և անհամար այլ կատեգորիաներ: Քանի որ այս կատեգորիաներն են ստեղծում անհատի ինքնությունը և փորձը, խելացի լրագրողը ուսումնասիրում ու պահպանում է դրանք: Քաղաքական գործիչները սովորաբար մեծ ուշադրություն են դարձնում ժողովրդագրական գործոններին, երբ նրանք գտնվում են քարոզարշավի ընթացքում: Եթե լրագրողը նյութ է պատրաստում համեմատաբար ավելի շատ տարեց բնակչություն ունեցող վարչաշրջանում, նա, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այն խնդիրներին, որոնք ավելի շատ առնչվում են այդ տարիքային տիրույթում գտնվող մարդկանց ՝ առողջական և սոցիալական ապահովագրությանը: Լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն ժողովրդագրական տեղեկատվության հիման վրա լսարանի կարծրատիպերի հարցում: Օրինակ ՝ տարեցները, անշուշտ, մտահոգված են սոցիալական և առողջապահական ապահովագրությունով, սակայն սրանցից դուրս ունեն նաև այլ հետաքրքրություններ, օրինակ քաղաքական խնդիրներ, թակնացումներ և այլն: Տարբեր ժողովրդագրական խմբերի համար նյութեր պատրաստելիս պետք չէ փոխել նյութի նպատակը, ավելի շուտ անհրաժեշտ է շեշտադրումը դնել այն հատվածների վրա, որոնք բավարարում են տվյալ խմբի հետաքրքրությունները:

Լրատվամիջոցը պետք է ուշադրություն դարձնի իր լսարանի աշխարհագրությանը: Օրինակ, եթե հայաստանյան X լրատվամիջոցը, ավելի շատ անդրադառնա Մոզամբիկում կատարվող իրադարձություններին, ապա կկորցնի նման բովանդակության հանդեպ հետաքրքրությունը, քանի որ դա անմիջականորեն իրեն չի վերաբերվում: Լսարանը ավելի շատ կնախընտրի ստանալ լուրեր սեփական երկրի և տարածաշրջանի վերաբերյալ:

Լրագրողը պետք է ճիշտ կարողանա գնահատել իր լսարանի բարոյահոգեբանական վիճակը: Դիցուք, եթե լրատվամիջոցը պատերազմի օրերին հրապարակի նյութեր

կամ կատարի ռեպորտաժներ աստղերի կյանքի և առօրյայի վերաբերյալ, ապա սա լսարանի կողմից կդիտվի որպես անլրջություն:

2012 թվականին հրապարակվեց Ali Hashmi-ի, Shaina Humphries-ի, Maureen LaForge-ի, Jean Song-ի ամերիկյան CNN հեռուստաալիքի լսարանի մասին կատարված ուսումնասիրությունը: Ուսումնսիրության հիման վրա կազմվեց լսարանի պերսոնան. այս անձը քոլեջում կրթություն ստացած կին է 25-ից 54 տարեկան, որը հարում է քաղաքական ձախ թևին, բայց նախընտրում է, որ իր լուրերը չեզոք լինեն, նա հետաքրքրված է ազգային նորություններով ՝ ի տարբերություն միջազգային և տեղական լուրերի: Նա զբաղված է և չունի

շատ ազատ ժամանակ պարզապես նստելու և հեռուստատեսությամբ նորություններ դիտելու կամ թերթ կարդալու համար: Նա իր նորությունների մեծ մասը ստանում է առցանց կամ սմարթֆոնի միջոցով, բայց հաճախ դիտում է հեռուստատեսային նորություններ արագ, կարճ ժամանակահատվածներով:

Ուսումնսիրության համար ստեղծվեց մի կայք, որի միջոցով մարդիկ պատասխանում էին հարցմանը: Դրա արդյունքում պարզ դարձավ, որ CNN-ի հարցվածների մեծ մասը միջինից բարձր եկամուտ ունեցող քոլեջի շրջանավարտներ են:

Նաև պարզ դարձավ, որ հարցվածների մոտ 38 տոկոսը CNN դիտում է օրական առնվազն մեկ անգամ, 15 տոկոսը` MSNBC, իսկ 22 տոկոսը` Fox News: Մոտ 45 տոկոսը ամեն օր այցելում է CNN.com, 15 տոկոսը` MSNBC.com, իսկ 17 տոկոսը` Foxnews.com:

2018 թվականին ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հրապարակեց «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» աշխատությունը, որտեղ անդրադարձ է կատարվում հայաստանյան համացանցային ԶԼՄ-ներին: Անդրադառնանք աշխատությունում տեղ գտած մի քանի լրատվամիջոցների: Այսպիսով, PanARMENIAN.NET լրատվական-վերլուծական գործակալությունը առաջին առցանաց մամուլն է համարվում, որը հիմնվել է 2000 թվականին: Կայքի նյութերը սկզբում հրապարակվում էին միայն անգլերենով, որի նպատակը միջազգային լսարան ձեռք բերելն էր: Google Analytics-ի տվյալներով կայքն աշխատանքային օրերին ունենում է 15-30 հազար այցելություն, իսկ հանգստյան օրերին` 8-15 հազար: Ի հեճուկս տարածված կարծիքի, թե լսարանը մուլտիմեդիա լրատվություն է նախընտրում, այստեղ գերակայում է տեքստային արտադրանքը, իհարկե,

համապատասխանեցված ցանցային լսարանի պահանջներին` լակոնիկություն, անհրաժեշտ տրոհվածություն, տեքստի ներսում քիչ թվով հղումներ, որոնք օգնում են պահպանել ընթերցողի ուշադրությունը:

Հաջորդ կայքը media.am-ն է: Այն հիմնադրվել է 2001 թվականին և նպատակն է անդրադառնալ հայաստանյան մեդիա զարգացումներին, խնդիրներին: Իր բովանդակային քննարկումների, վերլուծությունների, նորությունների շնորհիվ առանձնանում է մյուս ԶԼՄ-ներից: Լսարանի հիմնական մասը կազմում են լրագրողները, առցանց տիրույթում աշխատող մասնագետները, քանի որ հետաքրքիր և օգտակար տեղեկատվություն է պարունակում մասնագիտական բոլոր կողմերի վերաբերյալ:

Մյուսը hetq.am-ն է, որը նույնպես ստեղծվեց 2001 թվականին: Այստեղ հոդվածները հիմնականում վերաբերում են թրաֆիքինգին և կոռուպցիային, իսկ հոդվածները ուղեկցվում են տեսապատմություններով և հոդվածներով: Կայքը չի հրապարակում իր այցելությունների վիճակագրությունը, այս իսկ պատճառով հստակ տվյալներ չկան:

2009 թվականից սկսեց գործել ազդեցիկ և զուտ համացանցային News.am կայքը: Այն կոնվերգենտ մամուլի լավագույն օրինակներից մեկն է, որը լիարժեքորեն համապատասխանում է լսարանի պահանջներին: News.am-ը շատ զգայուն է ընթերցողների կարծիքի նկատմամբ, աստիճանաբար զարգացնում է իր արտադրանքն ու ուղղությունները, ավելի մեծաքանակ լսարան գրավելով, կլանելով կամ մրցակցությունից դուրս թողնելով բազմաթիվ այլ կայքեր: Ունի օրական դիտումների ամենաբարձր ցուցանիշներից մեկը Հայաստանում:

Այսպիսով, պարզեցինք, որ թե՛ միջազգային, թե՛ տեղական լրատվամիջոցներից նրանք, որոնք ժամանակին համահունչ թարմացնում են իրենց գործիքակազմը, ճիշտ թիրախավորում են իրենց լսարանը, ցուցաբերում են բարձր մեդիագրագիտություն, պահպանում են հրապարակումների պարբերականությունը և արդիականությունը, քայլում են ժամանակի հետ համահունչ, ունենում են մեծ և հավատարիմ լսարան:

Սուսաննա Քթոյան

4-րդ կուրս

Կիսվել