Տոլմայի ամենամյա փառատոն Զվարթնոց տաճարում

Տոլմայի ամենամյա փառատոն Զվարթնոց տաճարում

992

Ուտող-խմող ազգերի մեջ մենք` հայերս, թերևս առաջատարների ցանկում ենք, և իհարկե առիթը բաց չենք թողնում ի ցույց դնելու մեր խոհարարական հմտությունները։ Սա տոլմայի ամենամյա փառատոնն է, խոհանոցի վարպետների համար արդեն 10 տարի մսի և խաղողի տերևի հետ մենամարտում ուժերը փորձելու լավ առիթ է։

«Այս փառատոնը միտված է հանուն մեր խոհանոցի, հանուն  մեր Հայաստանի զբոսաշրջային մթնոլորտի, հանուն Հայաստանի տարածքների զարգացման»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց խոհարար, տոլմայի փառատոնի կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանը։

Գաղափարից ի գործ։

«Շատ տոլմաներ ունենք. սրանք բազուկի տերևներով է արված՝ միջուկը սմբուկով է, էլի հին, հայկական տոլմաների շարքից է։ Սրանք լոբով և սիսեռով տարբերակներն են։ Միջուկները բազմազան են, սմբուկ, կաբաչկա ,բրինձ»,-այս ամենը մեզ ներկայացրեց փառատոնի մասնակից Արմինե Սուքիասյանը։

Հայկական խոհանոցն այնքան հարուստ  է, որ տոլմայի շուրջ հիսուն բաղադրատոմս կա. Տարոնի տոլմա, Էրեբունի տոլմա, պասուց , խմորով, սիսեռով, և այդպես մինչև լրանա հիսունը։

Հայերս այնքան հնարամիտ ենք, որ խաղողից օգտվելիս չենք մոռանում հնգանկյուն տերևների մասին։

«Այս ավանդական հայկական կերակուրը, որը բոլոր ալ գիտենք ` տոլման, Հալեպում Արևմտյան Հայաստանի ժողովուրդն, որ Սիրիայի մեջ տեղահանված էին, իրենց մոտ տոլմա չէ սալմա էին ասում»,- մեզ հետ զրույցում ասաց սիրիահայ կանանցից մեկը։

Քանի որ ուտելիքը բոլոր ժամանակներում եղել է մարդկության գոյության հիմքը, գուցե իզուր չէ, որ հին տաճարում `Զվարթնոցի սյուների ներքո էլ անցկացվում է տոլմայի 10-րդ փառատոնը։

Այս տարին յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ  իրենց մասնակցություն էին ունենում Արցախից եկած կանայք։

Սոնան, ով եկել էր Արցախից, մեզ հետ զրույցում ասաց, որ  իրենք տարբեր ցուցահանդեսներում ներկայացնում են Արցախը, և ահա, այս անգամ ընկերուհիներով որոշեցին , որ պետք է առաջին անգամ մասնակցեն տոլմայի ամենամյա փառատոնին և Արցախից եկան տոլմայով։

Ոչ նյութական արժեք, այսպես են կոչվում բոլոր այն սնունդները, որոնք ազգային պատկանելիություն ունեն։

Ձեզ բարի ախորժակ։

Լենա Կարապետյան

2-րդ կուրս

Կիսվել