Մոմավառություն․ շփումը նկարների միջոցով էր

Մոմավառություն․ շփումը նկարների միջոցով էր

516

Վյաչեսլավ  Բաղդասարյան` ընկել է հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում։ Հայկազ Մկրտչյան, Խաչիկ Պողոսյան, Լևոն Լևոնյան․․․ Փառք նրանց հիշատակին…

Այպես 44 ամգամ հնչեցին ԵՊՀ  այն ուսանողների անունները, որոնք դարձան 44-օրյա պատերազմի զոհ։

ԵՊՀ-ի բակը սեպտեմբերի 28-ին մարդաշատ էր: Բուհի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած մոմովառությունը բոլորին հավաքել էր մեկ վայրում, մեկ գաղափարի շուրջ: Նախկինում այդ նույն բակում անընդհատ պտտվող տղաների հետ շփումը  նկարների միջոցով էր:

Զոհածների հարազատները, ընկերները և ընտանքի անդամները նույպես մասնակցում էին մոմավառությանը: Ոuսանող Աշոտ Խաչատրյանի մայրն էլ եր եկել: Լուռ հետևում էր անցուդարձին`հայացքը չկտրելով որդու լուսանկարից: Լռության մեջ վիշտը տեսանելի էր`երբեք չսպիացող և չչորացող: Միայնակ չէր. որդու ընկերները կողքին էին, նաև նույն ֆակուլտետում այսօր սովորողներն էին հավաքվել նրա շուրջ։ Ժուռֆակցիներն էին, որոնցից մեկն  էր Աշոտը:

Ապագա լրագրողների հետ ունեցած զրույցում Աշոտի մայրը խնդրեց նրանց այպիսի լրագրող դառնալ, որ արտաքին աշխարհի անտարբերությանն այլևս չբախվի հայ ժողովուրդը, որ իրապես մտածեն և լրջորեն զբաղվեն հայ գերիների հարցով: Նրա խոսքերում պահանջ կար, հորդոր, խնդրանք․ կարծես որդու կիսատ թողած գործն էր պատգամում լրագրողներին: Վստահ է՝ եթե որդին ողջ լիներ, նույնն ինքն էր անելու:

Մեծ հպարտությամբ, բայց մեծագույն ցավով ներկաները լսեցին զոհված տղաների անունները: Ներկաներից Նարո Հովհաննսիյանը, որը զբաղված էր կազմակերպչական հարցերով, ասաց, որ մի տեսակ թախծալի հպարտություն կա սրտում. հպարտ է, որ հայրենիքն իրեն սիրող նման հայորդիներ է ունեցել, բայց խոր ցավ է ապրում, որ անցյալով է խոսում նրանց մասին:

Զգացմունքների հեղեղը կրկնապատկվեց Եռաբլուրում: Մոմավառությունից հետո ներկաները հարգանքի տուրք մատուցեցին նաև այտեղ:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել