ՑԱՆՑԱՊԱՏՈՒՄԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂ ՄԻՋՈՑ

ՑԱՆՑԱՊԱՏՈՒՄԸ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂ ՄԻՋՈՑ

2447

Ամեն տարի միլիոն մարդ է մահանում ինքնասպանության հետևանքով: Յուրաքանչյուր 30 վայրկյանում մեկ մարդ աշխարհում ինքնասպանություն է գործում, 3 վայրկյանում` ինքնասպանության փորձ  կատարում:

2012-2014 թթ. Հայաստանում ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերի դեպքերը նվազագույն միտում են ունեցել: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների, ներկայիս ժամանակներում ինքնասպանության և փորձերի աննախադեպ աճ է գրանցվել:

Ինքնասպանության պատճառները տարբեր մարդկանց մոտ տարբեր են, սակայն դրանց գերակշիռ մասը կատարվում են կախվելու միջոցով, բարձրությունից ցած նետվելու, դեղամիջոցների, սուր կտրող-ծակող գործիքների միջոցով: Բարձրությունից ցած նետվելիս ինքնասպանություն գործողները առավել նախընտրում են ցած նետվել կամ էլ նմանատիպ փորձեր անել կամուրջներից:

Այսօր Երևանում 3 մեծ կամուրջներ ունենք, որոնք բացասական տրամադրվածություն են ստեղծում: Ինքնասպան կամուրջներն են Հրազդանի` նույն ինքը Կիևյանի, Հաղթանակի, Դավիթաշենի կամուրջները:

Հաղթանակի կամուրջը ամենացածրն է`34 մ , որը հավանաբար պատճառ է հանդիսանում, որ այստեղ քչերն են գալիս ցած նետվելու ցանկությամբ: Չնայած նրան, որ Երևանում ամենաբարձր կամուրջը համարվում է Դավթաշենի կամուրջը` 92մ, այնուամենայնիվ մարդիկ առավել փորձում են ցած նետվել Կիևյան կամրջից, որն ունի 60.5 մ բարձրություն:

Հոգեբանական տեսանկյունից մարդիկ ինքնասպանության քայլին գնում են հոգեկան խիստ հուզմունքի պայմաններում և նրանցից շատերը չեն հաշվարկում իրենց քայլերը:

Կամուրջներից ցած նետվելու փորձերը կարող ենք լուծել որոշ երկրներում ընդունված տարբերակով` կամուրջների ցանցապատումով: Այս տարբերակն ընդունված է Եվրոպայում, ԱՄՆ-ում, ցանկանում են ներդնել նաև Ռուսաստանում: Հուսանք, որ մոտ ապագայում Հայաստանում կամուրջները նույնպես կտեսնենք ցանցապատված, որոնք որոշ չափով կկանխեն ինքնասպանություների թիվը: Կան ցանցապատման մի քանի եղանակներ: Օրինակ` Մոսկվայում փորձագետները առաջարկում են բարձր կամուրջների ողջ երկայնքով տեղադրել 2-2,5 մ լայնությամբ ցանցեր: Տվյալ տարբերակով ցած նետվել ցանկացողը գետնին ընկնելու փոխարեն կընկնի ցանցի վրա:

Իսկ օրինակ Նյու Յորքի Մանհեթենի կամրջի ցանցը ոչ թե ներքևում է տեղադրված, այլ ճաղավանդակի շարունակությունն է:

Կամուրջների ցանցապատումն միանշանակ խոչընդոտ չի կարող հանդիսանալ ցած նետվելու փորձ կատարողների համար: Ինքնասպանության փորձ կատարողը տվյալ ժամանակ այնպիսի հոգեվիճակում է, որ կարող է մեկ այլ տարբերակով ինքնասպանություն գործել:

Ճիշտ է ցանցապատումը որոշ չափով կարող է կանխել ինքնասպանությունների թիվը, սակայն այն հնարավոր է փչացնի կամուրջների ճարտարապետական տեսքը: Կամուրջները ցանցապատելով կլուծվեն նաև բնապահպանական խնդիրներ:

Համապատասխան մարմինները այս խնդրի վերաբերյալ դեռևս սահմանափակվում են որոշ քննարկումներով, առաջարկներով և որևէ հստակ որոշում դեռևս կայացված չէ:

 

Կարինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել