ԵՊՀ-ում մեկնարկել է «Գիտելիքի դպրոց» ծրագիրը

ԵՊՀ-ում մեկնարկել է «Գիտելիքի դպրոց» ծրագիրը

831

Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 11-ից մեկնարկել է «Գիտելիքի դպրոց» ծրագիրը:

ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի ներկայիս նախագահ՝ Սվետա Սահակյանը մեզ հետ զրույցում պատմեց դասընթացի մանրամասների մասին. «Ծրագիրը հնարավորություն կտա ուսանողներին ստանալու ոչ ֆորմալ կրթություն տարբեր բնագավառներում, որոնք այսօր պահանջված են և արդիական:  Դասընթացները 9-ն են, որոնք բաղկացած են 7-8 դասից և որոնք էլ անցակցվելու են հիբրիդային եղանակով: Յուրաքանչյուր ուսանող հնարավորթյուն կունենա մասնակցելու առավելագույնը 3 դասընթացի»:

Սվետա Սահակյանի խոսքով՝ դիմորդները սպասվածից շատ էին, դիմել են անգամ ասպիրանտուրայում սովորողները, դպրոցականները, և այլ բուհերից ուսանողներ:

«Գիտելիքի դպրոց»-ին դիմել են ավելի քան 250 ուսանող, ընտրությունը կատարվել է  ուսանողների մոտիվացիոն նամակների հիման վրա: «Գիտելիքի դպրոց» ծրագիրը 44-օրյա պատերազմում զոհված , ԵՊՀ ՈՒԽ Գիտակրթական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանին մտահաղացումն էր:  

Գևորգի ընկերները որոշել են շարունակել նրա գործը և իրականացնել այդ ծրագիրը:

 Գևորգի մտերիմ ընկերներից Լիլիթը, ով նաև լինելու է բանախոսնեից մեկը, նշում է, որ  Գևորգը ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ քննարկում էր թեմաները, դրանց որքանով արդիական, հետաքրքիր ու պահանջված լինելը, առաջարկություններով հանդես գալիս հումանիտարից մինչև բնագիտամաթեմատիկական ուղղություններ: Առհասարակ դեմ էր թիմում պաշտոնական շփմանը, լարվածությանը, կարողանում էր հեշտությամբ ինտեգրել իր թիմակիցներին: Նա էլ, բացի ծրագիրը համակարգելուց, պատրաստվում էր բանախոսել: 

Միակ փոփոխությունն այսօր անվան ու ձևաչափի մեջ է. նախատեսված դասընթացների ծրագիրը դարձրել են դպրոց՝ ավելի մեծ քանակով ուսանողներ ընդգրկելով: 

Մասնակիցները մեծ ոգևորությամբ սպասում են դասընթացների մեկնարկին: Նրանցից ոմանք միայն մեկ դասընթացի համար են ընտրվել, ոմանք էլ բոլոր ընտրած դասընթացների: Մասնակիցներից Աննա Դարբինյանը նշեց․ «Սովորում եմ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, ուստի ուսումնասիրում եմ տարբեր երկրների մշակույթները: Շատ մեծ սպասումներ ունեմ դասընթացներից, ու կարծում եմ ստացած հմտությունները հետագայում ևս կկարողանամ կիրառել»:

Դասընթացների մի մասն էլ պրակտիկ կլինի, իսկ վերջում կիրականացվի ստացած գիտելիքների ամփոփիչ ստուգում: Ծրագիրը հաջողելու դեպում այն նաև կիրականացվի Սյունիք մարզի Տաթև համայնքում:

Էլեն Թևոսյան

2-րդ կուրս

Կիսվել