ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱ» ԱՄԵՆԱՄՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱ» ԱՄԵՆԱՄՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

1606

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակաությունը Եվրոպայի, կամ, ինչպես այլ կերպ անվանում  են,  Շումանի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարեց: Եվրոպայի օրվա առաջին մարզային տոնակատարության մեկնարկը տրվեց Գյումրիում: Թատերական հրապարակում, առանձին տաղավարներում ներկաները ծանոթացան Եվրոմիության աջակցությամբ Շիրակի մարզում և Գյումրիում իրականացված ծրագրերին:

Մայսիսի 12-ին մինչ տոնակատարությունների մեկնարկը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ով լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում` խոսելով եվրամիության աջակցությամբ հայաստանում իրականացվող ծրագրերից, հայտարարեց, որ ընդհանուր առմամբ եվրամիության կողմից տարբեր ոլորտների զարգացման համար Հայաստանին տրամադրել է հինգ հարյուր միլիոն եվրո գումար: Սակայն Պյոտր Սվիտալսկին նշեց,  որ այդ գումարի մեծ մասը տրվել է այն ծրագրերին, որոնք իրականացվել են Հայաստանի կառավարության կողմից . «Եվս մեծ հատված այս գումարից տրամադրվում է քաղաքացիական հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակաությունների կողմից իրականացվող ծրագրերին: Անցած տարին մեզ համար ռեկորդային տարի էր, քանի որ մենք բյուջետային աջակցության միջոցով հայաստանի հանրապետությանը տրամադրել ենք ավելի քան վաթսուն միլիոն եվրո»: Սվիտալսկին շեշտեց նաև որ իրենց առաջնահերթություններից մեկը լինելու է այն, որ Շիրակի մարզում և Գյումրիում ավելացվեն ծրագրերը: Վերջերս իրականացված մի քանի ծրագրերից դեսպանը առանձնացրեց, հաջողված համարեց գյուղատնտեսական ոլորտում իրականացված ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն են ցուցաբերվել ֆերմերներին:

Նշենք, որ գյուղատնտեսական ոլորտի այդ ծրագրերը հայաստանի վեց մարզերում էին իրականացվել, այդ թվում նաև Շիրակի մարզում, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները հնդկացորեն են մշակել: Ծրագրի ներկայացուցիչներից մեկը նշեց, որ Շիրակի մարզում անցյալ տարի առաջին բերքն է ցանվել հնդկաձավարի: Արդեն Բավրայում սկսել է գործել հնդկացորենի վերամշակման գործարանը և հույս կա, որ շուտով հայկական շուկայում կլինի նաև Բավրայում վերամշակված հնդկացորենը: Լրագրողների հետ զրույցում դեսպանն անդրադարձավ առաջիկայում սպասվող ընտրական գործնթացին. «Հուսով ենք, որ այն թերությունները որոնք դիտարկվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կշտկվեն քաղաքապետի և ավագանու ընտրություններում. դրանք բացասական երևույթներն են, որոնց շարունակության դեպքում Հայաստանի քաղաքական մշակույթի վրա կունենան քայքայիչ ազդեցություն: Սպասենք, որ կընտրվեն լավագույն ճանապարհները»:

Միջոցառման ընթացքում եղան բազմաթիվ ելույթներ, որոնց հաջորդեց եվրոպայի օրվան նվիրված համերգը՝ Հայկ Պետրոսյանի և Բենդի, Մաշա Մնջոյանի մասնակցությամբ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կարևորեց Գյումրու և Եվրոպական Միության միջև ձևավորված դրական հարաբերություններին, որոնք ավանդույթ են դարձել: Երևանում միջոցառումները կանցկացվեն մայիսի 6-ից  մինչև 27-ը: Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարությունները նշում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո: Տեղեկատվական ցուցահանդեսների ընթացքում ներկայացված կլինեն Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա, առողջապահություն: Այցելուները հնարավորություն կունենան շրջելու տաղավարներում, ծանոթանալու ծրագրերին ու հետագայում դառնալու դրանց մասնակիցը:

 

Ռուզան Գաբրիելյան

4-րդ կուրս

 

Կիսվել