Սուրճի և թեյի փառատոն, անուն, որը լսելիս շատերի մոտ արթնանում են վառ ու աշնանային հուշեր։ 4 տարվա պատմություն ունեցող փառատոնն այս անգամ Երևանի Սիզնս այգում էր՝ հոկտեմբերի 15-ից 16-ը։ Գլխավոր նպատակը՝ սուրճի ու թեյի ցուցահանդես-վաճառքն էր։
Միջոցառման մասնկաիցները ծանոթացան սուրճի և թեյի ոլորտի արտադրողների ապրանքներին։ Դրանք ինչպես Հայստանից, այնպես էլ արտերկրից ներմուծված ապրանքնաիշներ էին։ Հյուրերը համտեսեցին անուշաբույր սուրճեր և թեյեր, մասնակցեցին աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին։ Ծանոթացան այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ են մասնակցում իրենց սիրելի փառատոնին։
-Չորրորդ տարին է ինչ ընկերներիս հետ մասնակցում եմ և մինչև հիմա նույն ոգևորությամբ ու նախորդ տարիների հրաշալի հուշերով գալիս եմ համտեսելու և գնելու նախընտրածս սուրճը։ Ամեն անգամ մասնակցում եմ նաև սուրճի մրուրով գուշակություններին ու, մի հետաքրքիր ու զվարճալի բան իմանալով, գնում ենք այստեղից։ Սա մի փառատոն է, որը սուրճի և թեյի սիրահարներիս տանում է մեր երազանքների աշխարհը։
Հյուրերը համտեսեցին նաև մեծ սրճեփի մեջ պատրաստված սուրճը, մասնակցեցին ցուսուցողական ու զվարճալի ծրագրերին և սուրճի մրուրով գուշակություններին։
Ջուլիետտա Ոսկանյան
2-րդ կուրս