«Եթե ինչ-որ մեկին այս գիրքը կմխիթարի, ապա ես էլ ինձ մխիթարված կզգամ»․Վարդան...

«Եթե ինչ-որ մեկին այս գիրքը կմխիթարի, ապա ես էլ ինձ մխիթարված կզգամ»․Վարդան Պետրոսյան

465

Նոյեմբերի 11-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ անցկացված օրերը։ Այս երկու պատումները զուգահեռ տանում են հետաքրքիր, հոգեբանական բացահայտումներ։

Գիրքը գրել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ Փարիզում։
Մինչ նոյեմբերի տասը այն հնարավոր էր պատվիրել հեղինակի մակագրությամբ։
«Զանգակ» գրատան խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանը նշում է, որ ներկայացվում են հեղինակի կյանքի դրվագները, կա օրագրային բնույթ, որը խիստ անձնական է դարձնում այս պատումը։ «Խիստ անձնական լինելով հանդերձ այս պատումը շատ ընդհանրական և արդիական է մեր ժամանակներում»։

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը նշում է՝ երբ  կարդաց գիրքը, նկատեց, որ հեղինակը ամենևին չի բարդում այդ ապրումները, ցավը ընթերցողի վրա, այլ տալիս է միայն դրականը և դասեր, որոնք պետք է քաղել ստեղծագործությունից։

Վարդան Պետրոսյանը նշեց, որ կալանքի մեջ հասկացել է, թե ինչ է ազատությունը։ «Կյանքը ինձ համար լավը դարձավ, որովհետև ես կրում էի իմ պատիժը, իսկ առանց տառապանքի չկա ազատություն»։
Իր խոսքով՝ գրքում բարություն կա, կան բարի մարդիկ․․․․
Բոլոր կերպարները, որոնք ներառված են ստեղծագործության մեջ, իրական են։ Իր հետ կալանավորված անձանց անունները նշելուց առաջ նա յուրաքանչյուրից հարցրել էր՝ կարո՞ղ է տվյալ անձի անունը նշել, թե ոչ։ Բոլորը համաձայնվել էին։ «Եթե ինչ-որ մեկին այս գիրքը կմխիթարի, ապա ես էլ ինձ մխիթարված կզգամ»։ Շնորհանդեսի ժամանակ Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր կողմից սպասվում են նաև նոր գրքեր։

Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել