«10 տարի անց ես ինձ տեսնում եմ որպես երիտասարդ պրոֆեսիոնալ դաշնակահար»....

«10 տարի անց ես ինձ տեսնում եմ որպես երիտասարդ պրոֆեսիոնալ դաշնակահար». 14-ամյա դաշնակահար Արտյոմ Գրիգորյան

635

14-ամյա գավառցի դաշնակահար Արտյոմ Գրիգորյանը հասցրել է  դառնալ «Արտ-Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի բազմակի մրցանակիր, իսկ անցյալ տարի՝ նաև հաղթող: Journalist.am -ը հարցազրույց է ունեցել Արտյոմի հետ:

-Արտյո՛մ, երաժշատական գործիքներից ինչու՞ նախըտրեցիր հենց դաշնամուրը, և քա՞նի տարեկանից ես նվագում:

-Քեռիս ևս դասնակահար է, և ես, լսելով նրա կատարումները, հաճախ  ինքնաբերաբար մոտենում էի դաշնամուրին և սեղմում էի ստեղները. այդ ժամանակվանից ես զգացի գործիքի ողջ հմայքը, իսկ նվագել սկսել եմ 6 տարեկանից:

Որտե՞ղ և քա՞նի  տարեկանում ես առաջին անգամ ելույթ ունեցել:

-Առաջին անգամ ելույթ եմ ունեցել երաժշտական դպրոցի տարվա ամփոփիչ հաշվետու համերգին, երբ 7 տարեկան էի, ելույթից հետ արժանացա նաև «Տարվա լավագույն աշակերտ» պատվոգրին:

Ելույթներիցդ ո՞րն էր ամենատպավորիչը քեզ համար, և ո՞րը կառաձնացնես:

-Ամենատպավորիչը Առնո Բաբաջանյանի անվան 10-րդ մրցույթ-փառատոնի  ելույթս էր, որի մրցութային հանձնաժողովը կազմված էր աշխարհի լավագույն կատարողներից  և դաշնակահարներից: Այդտեղ ելույթ ունենալը և՛ մեծ պատասխանատվություն էր, և՛ մեծ հաճույք, և՛, իհարկե, աննկարագրելի էր հուզմունքս: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ես դարձա այդ մրցույթի դափնեկիր: Իհարկե այդպիսի  ուրախություն և հուզմունք  եմ ապրել նաև անցյալ տարի ՝ արժանանալով «Արտ-Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի «Մեծ մրցանակ» -ին(Grand Prix):

Ինչպիսի՞ զգացողություններ ես ունենում հաղթանակներից հետո:

-Ամենից առաջ՝ մեծ հպարտություն, ուրախություն, իսկ հետո՝ ավելիին հասնելու ձգտում:

-Արտյո՛մ, ո՞ր դանշակահարին կամ կոմպոզիտորին կառանձնացնես:

-Շատերին եմ սիրում, բայց Առնո Բաբաջանյանի  ստեղծագործությունները և կատարումները  ինձ համար յուարհատուկ են:

-Այժմ հաճախում ես նաև կիթառի պարապմունքների,  ինչպե՞ս առաջացավ  կիթառ նվագելու ցանկությունդ։

-Այստեղ պետք է նշեմ, որ ես նաև երգում եմ ՝ դաշնամուրով նվագակցելով ինձ, սակայն պատահում է, որ ընկերներիս հետ հավաքույթներին և դպրոցական միջոցառումներում չկա դաշնամուր նվագելու հնարավորություն, այդտեղ ինձ օգնության է գալիս կիթառը: Այն շատ հեշտ տեղափոխում եմ ինձ հետ, ինչը անհնար է դաշնամուրի պարագայում:

-Ինչպիսի՞ն ես քեզ տեսնում 10 տարի անց:

-10 տարի անց ես ինձ տեսնում եմ որպես երիտասարդ պրոֆեսիոնալ դաշնակահար, ով հազիվ է հասցնում մեկ օդանավակայանից մյուսը հասնել, որպեսզի մասնակցի հերթական  հյուրախաղերին (ժպտում է):

Անժելա Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել