-Ո՞ր տարքիում եք սկսել ձեր դերասանական առաջին քայլերը:
-Շատ փոքր տարիքում կարողացել եմ ուրախացնել մարդկանց: Տատիկս գրի էր առնում իմ բոլոր ասածներն ու դիրմացը նշում տարիքս: Հիմա, երբ կարդում եմ, բավականին ծիծաղելի է, և հիմա տղաս խոսելիս ակամայից կարողանում է ուրախացնել:
-Ո՞րն է եղել ձեր առաջին ձեռքբերումը կամ հաջողությունը:
-Կարելի է ասել, որ իմ առաջին աշխատանքային հաջողությունը եղել է «Մեր բակը» ֆիլմում նկարահանվելու առաջարկը: Իմ կարծիքով` այդ դերը ինձ անամապատասխան էր, բայց դերն ու կերպարը բավականին հաջող էր ստացվել:
-Այդ ասպարեզում եղե՞լ են հիասթափություններ:
-Բնականաբար: Կարծում եմ, հիսաթափությունն է, որ տալիս է այն ձգտումը, որով կկարողանանք առաջ շարժվել և ավելիին հասնել:
-Ինչո՞վ է օգնում կամ խանգարում ձեր աշխատանքը առօրյա կյանքում:
-Ես 16 ժամ գտնվում եմ նկարաանման հրապարակում: Նկարահանման ավարտից հետո գալիս եմ տուն, 3-4 ժամ քնում, և, ցավոք սրտի, հարազատներիս միշտ քնած վիճակում եմ տեսնում:
-Կ՞ա ինչ-որ բան, որ չեք արել մանուկ հասակում, բայց կցանկանայիք անել:
-Շատ բաներ կան, որ ցանկանում եմ անել: Ծնողներս հնարավորինս ամեն բան արել են մեզ համար, բայց երեխաների մոտ այդպես է, ինչքան շատ տաս, այնքան ավելի կպահանջեն:
-Ինչպես ե՞ք սովորել դպրոցում:
-Գերազանց չեմ եղել, բայց լավ եմ սովորել:
-Մանուկ հասակում ի՞նչ խաղեր էիք խաղում:
-Փոքր տարքում շատ եմ խաղացել «պահմտոցի», «օբա», «հավալա», «գործնագործ»: Փոքր տարիքում նաև տարբեր մեքենաներ եմ հավաքել, հայրս մինչև հիմա պահում է այդ հավաքուծները:
-Ունե՞ք մանկությունից պահված երազանքներ:
-Կարելի է ասել, ոչ: Հեծանիվ եմ ուզել, սակայն ունեցել եմ:
-Փոքր տարիքում զբաղվել ե՞ք սպորտով:
-Այո: Մի օր գնացել եմ ֆուտբոլի, բայց այդպես էլ գնդակն ինձ չհասավ և մարզիչն ասաց. «Տղա ջան, գնա այս սպորտը քոնը չէ»: Ես շատ էի տխրել: Մի օր էլ գնացել եմ սամբոյի. այնտեղ իմ միջոցով հնարք էին ցույց տալիս, և ես անպատրաստ էի: Շատ դաժան հնարք էր, և ես հայտնվեցի տատամիի վրա, մեջքս շատ ուժեղ ցավաց: Ես մի կողմ դրեցի բոլոր կանոներն ու հարձակվեցի այդ տղայի վրա և սկսեցի ոտքով- ձեռով հարվածել նրան: Հիշում եմ հորաքրոջս տղայի ապշած դեմքը, երբ ինձ դուրս շպրտեցին: Բավականին երկար տարիներ զբաղվե եմ բասկետբոլով, եղել են տարբեր ուսումնական հավաքներ Ռուսաստանում, Լիտվայում, ունեցել ենք մեծ հաջողություններ:
Հետաքրքվել եմ նաև արևելյան մարզձևերով և ուսումնասիրել տարբեր մարզաձևեր, տարբեր ուղիներ, մեկ-մեկ ցանկություն կա դրանք օգտագործել ֆիլմերում:
Ադրինե Նիդելյան
2-րդ կուրս