«20 տարի անց ինձ տեսնում եմ ոսկե մեդալը ձեռքիս»

«20 տարի անց ինձ տեսնում եմ ոսկե մեդալը ձեռքիս»

897

 Journalist.am-ը զրուցել է 2021 թվականի հոկտեմբերի 22-24-ը Մոսկվայում կայացած ձեռնամարտի աշխարհի առաջնությանը 3-րդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրած, Չարենցավանի «Մարգարյան մարզական ակումբի» սան 17-ամյա Անի Մարտիրոսյանի հետ։

Անին 2020 թվականի մարտին և 2021թ.-ի փետրվարին մասնակցել է Սամբոյի պատանիների ՀՀ առաջնությանը՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

2020 թվականի դեկտեմբերին մասնակցել է Ձյուդոյի պատանիների և մեծահասակների ՀՀ առաջնությանը՝ գրավելով 2-րդ պատվավոր հորիզոնականը։

2021 թվականի մայիսին մասնակցել է Կիպրոսում տեղի ունեցած Սամբոի Եվրոպայի առաջնությանը  և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Օնլայն աշխարհի առաջնությանը գրավել է 1-ին հորիզոնականը։

Մեր երկրում քիչ աղջիկներ են սպորտով զբաղվում, հատկապես

ձեռնամարտով, երբևէ Ձեզ ասե՞լ են, որ ձեռնամարտը աղջկա համար չէ։

-Այո՛, քիչ աղջիկներ են զբաղվում սպորտով։ Ինձ հաճախ են ասում, որ սամբոն և ձեռնամարտը աղջկա սպորտ չեն, ոմանք Էլ պարզապես թերագնահատում էին, սակայն այդ խոսքերը ինձ մոտ ավելի են մեծացնում մարզվելու ցանկությունը։ Իսկ իմ փոխարեն մարզիչս Է պատասխանում նրանց։

-Մոսկվայում կայացած ձեռնամարտի աշխարհի առաջնությանը

զբաղեցրել եք 3-րդ հորիզոնականը, կպատմե՞ք ձեր տպավորությունների

մասին։

-Տպավորություններս մեծ Էին։ Հաղթանակս շատ ուրախեցրեց բոլորին։ Մեզ դիտելու և քաջալերելու էին եկել Ռուսաստանում բնակվող հայեր, ովքեր կարճ ժամանակում մեզ հարազատ դարձան։ Դա կրկնակի հաջողություն էր ինձ համար:

-Ինչու՞ հենց ձեռնամարտ։

-Իրականում ես 3 տարի է զբաղվում եմ  սամբո սպորտաձևով, սակայն, քանի որ գոյությոն ունի  մարտական սամբո, և ձեռնամարտը գրեթե չի տարբերվում իմ սպորտաձևից, մարզիչիս որոշմամբ ես ներկայանում եմ նաև այդ սպորտաձևում։

-Հաճա՞խ են լինում պահեր, երբ կորցնում եք հավատը Ձեր հանդեպ։ Ի՞նչ

եք անում նման պահերի։

-Չեն լինում պահեր, երբ հավատս կորցնում եմ ինքս իմ նկատմամբ, քանի որ հաճախ երկար ու բովանդակալից զրույցներ եմ ունենում մարզիչիս հետ, նա ինձ միշտ ասում է․ «Դու ամենաուժեղն ես ու մտածիր, որ բոլորն էլ հասարակ մարդիկ են, ովքեր պարապել են այնպես, ինչպես դու ես պարապել»։ Իրականում պարտությունները քիչ են լինում, բայց դրանից հետո ավելի շատ եմ մարզվում և աշխատում եմ շտկել սխալներս։  

-Ինչպե՞ս եք հանգստանում սպորտից։ Ի՞նչ այլ սիրելի զբաղմունքներ

ունեք։

-Հանգիստս նախընտրում եմ անցկացնել տանը։ Սիրում եմ քնել, հատկապես մարզումներից հետո։

-Իսկ ինչպե՞ս են ընդունում Ձեր զբաղմունքը դպրոցում, քանի որ մրցույթների պատճառով հաճախ եք բացակայում դասերից։

-Դպրոցում մեծ ոգևորությամբ են ընդունում զբաղմունքս, նույնիսկ հետաքրքիր զրույցներ եմ ունենում ուսուցիչներիս հետ, սակայն մրցումների հաճախակիության պատճառով բացակայություններս շատ են, ու երբեմն ստիպված եմ լինում որոշ մրցումների չգնալ, բայց ուսումնամարզկան հավաքներին, որոնք տևում են մոտ 2 շաբաթ, դպրոցը ընդառաջում է ինձ։

Ձեր կարծիքով ի՞նչն է ամենադժվարը մարզական հաջողությունների

ճանապարհին:

-Ամենադժվարը կամքի ուժը չկորցնելն է։ Սպորտի աշխարհում հաճախ են վնասվածքներ և պարտություններ լինում, որոնք հուսահատություն են առաջացնում։ Պետք է չկորցնել կամքի ուժը և հաղթահարել դրանք։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ցանկանում են զբաղվել

սպորտով, բայց դառնում են կարծրատիպի զոհ։

-Ունեցեք ձեր սեփական կարծիքը։

Եթե ոչ ձեռնամարտ, ապա․․․

-Ես այլևս չեմ կարողանում ինձ պատկերացնել առանց սամբոյի և այլ սպորտաձև չեմ նախընտրում։

-Որտե՞ղ եք Ձեզ տեսնում 20 տարի անց:

-20 տարի անց ինձ տեսնում եմ Օլիմպիական խաղերին մասնակցելիս՝ ոսկե մեդալը ձեռքիս։ Այն երկրում, որտեղ տեղի կունենան  խաղերը։

Տաթևիկ Գաբրիելյան

4-րդ կուրս

Կիսվել