Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սամվել Մանասյանի եղբայրը, և ծնողները նորածնին Մանվել անունն են տվել։ Երեխան իր ծնունդով ապրելու նոր հույս է բերել ծնողներին, իմաստավորել նրանց կյանքը։ «Ճիշտ է, Սամվելի տեղը ոչ ոք չի լրացնի, բայց Մանվելը օգնում ու ստիպում է ապրել»։ Այս մասին պատմեց Սամվելի և Մանվելի մայրը:
Սամվելը սովորել է Զարդարվեստի պետական ուսումնարանում, մեծ երազանքներ է ունեցել, որոշել է բանակում ծառայելուց հետո հողատարածք գնել, որ իր տունը կառուցի։
Բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսին, ծառայել է Մատաղիսում, պաշտպանել Թալիշի դիրքերը։ Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 4-ին, նահանջի հրամանն են ստացել ու տեղափոխվել Մարտակերտ, որտեղ էլ հոկտեմբերի 17-ին Սամվելն ընկել է հերոսաբար:
Սամվելի ու նրա նման քաջ տղաների երազանքներն ու նպատակները պետք է ի կատար ածվեն Մանվելի ու մյուս փոքրիկների միջոցով, որոնք ծնվել են ու դեռ պետք է ծնվեն՝ ապացուցելու, որ հայ մայրերը անկոտրում են։
Սիրվարդ Կարապետյան
3-րդ կուրս