ԱՂԱՆԴՆԵՐԻ ՔԱՅՔԱՅԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՂԱՆԴՆԵՐԻ ՔԱՅՔԱՅԻՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

2653

Դժվար թե գտնվի մի մարդ, ում գոնե մեկ անգամ փողոցում չեն կանգնեցրել ու չեն հարցրել. «Ապագայից ի՞նչ սպասելիքներ ունեք»: Ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում պաշտոնապես գրանցված է 64 կրոնական կազմակերպություն: Ըստ տարբեր տվյալների` գործում են չգրանցված 75-100 կրոնական կառույցներ: Ընդ որում, այդ կառույցների մի զգալի հատվածն անհատի վրա քայքայիչ ազդեցություն ունեցող տոտալիտար աղանդներն են, որոնք օգտագործում են հոգեբանական ներգործության ուժեղ մեխանիզմներ և թվաքանակով ամենաշատ հետևորդներն ունեն Հայաստանում (Եհովայի վկաներ, «Կյանքի խոսք», Ավետարանչականեր, մորմոններ): Այս աղանդները սկսում են մարդկանց հավաքագրել` համոզելով, որ մարդու մինչ այս ապրած կյանքն անիմաստ է եղել, որ պետությունն ու հասարակությունը մարդուն ոչինչ չեն տալիս, իսկ իրենք գիտեն, թե ինչ է պետք անհատին, ինչպես փրկվել աշխարհի մոտալուտ կործանումից: Ընդ որում, շատ լավ օգտագործվում է ճշմարտությունը տարածելու համար հասարակության կողմից «քարկոծվելու» գաղափարը:

Վերջին շրջանում աղանդների հիմնադիրների ճանկերն ամենից հաճախ ընկնում է երիտասարդությունը, և դրա հիմնական պատճառը դառնում է հասկացված լինելու, համախոհներ գտնելու ցանկությունը, որոնք կարող են աջակցել, ազատվել հանապազօրյա խնդիրներից։ Ինչպես նաև, ինչպես պնդում են շատ երիտասարդներ, պատասխաններ ստանալու ցանկությունը:

Հոգեբան Անահիտ Սարդարյանը նշեց, որ նրանք գտնում են մարդկանց թույլ կողմը և այն լուծելու քողի տակ ներգրավում են իրենց շարքերը: ‹‹Ներքաշվում են ամենակարիքավոր մարդիկ: Կան կարիքավորների մի քանի խմբեր՝ նյութական կարիքներ ունեցողներ, կան նաև ուղղակի հոգեբանական միասնության կարիքավորների խումբ: Կարող են լինել մարդիկ, ովքեր միայնակ են և ընկերներ են փնտրում, կամ մարդիկ ովքեր ընտանիքում ունեն խնդիրներ և ուզում են սիրված լինել: Աղանդները իրենց կեղծ սիրով տալիս են մարդկանց այն, ինչի կարիքը, որ զգում են: Աղանդի մեջ խորասուզված անձին դարձի բերելու համար միջինը 5-7 տարի է պետք››:

Աղանդի մեջ մտած մարդը կարճ ժամկետում կարող է արմատապես, անճանաչելիորեն փոխվել, և ամենասարսափելին այն է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ և յուրաքանչյուր ընտանիքում։

Այն վնասները, որոնք աղանդները կարող են պատճառել ընտանիքին՝ ուրեմն նաև հասարակությանը՝

  1. ընատնիքների քայքայումը,
  2. սոցիալական որբերի ի հայտ գալը՝ աղանդավոր ծնողների կողմից լքված երեխաներ,
  3. աղանդին հարած երեխաների կողմից իրենց տարեց ծնողներին անխնամ թողնելը,
  4. անլիարժեք դարձած ընտանիքներում երեխաների դաստիարակության խնդիրը,
  5. ողբերգություն, որը կապված է աղանդի ղեկավարների կողմից իրենց հետևորդներին՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու և իր մասը աղանդին հանձնելու հարկադրանքի հետ,
  6. ընտանիքի աղանդավոր անդամի կողմից իր մերձավորներին աղանդի մեջ ներգրավում
  7. ֆիզիկական և հոգեբանական բռնություն, որը՝ կրոնական դրդապատճառներից ելնելով, աղանդավորն իրականացնում է իր ընտանիքում` մանավանդ երեխաների նկատմամբ:

Նոր աղանդավոր դարձած անձը մշտապես շրջապատված է «փորձ ունեցող» աղանդավորներով, անընդհատ զբաղված է աղանդավորական գրականության տարածմամբ, նոր անդամների հավաքագրմամբ, երկարաշունչ աղոթքների ու աղանդավորական ծիսակարգերի մասնակցությամբ: Այլ կերպ ասած, ազդելով մարդկանց հույզերի ու զգացմունքների վրա` օգտագործում են մարդկանց ոչ կայուն հոգեկան վիճակը կամ մարդկանց հասցնելով հոգեբանական խոր ցնցումների` կառավարում են նրանց գիտակցությունը:

‹‹ Միացյալ երիտասարդական լիգա›› երիտասարդական կազմակերպության համանախագահ Դանիել Պետրոսյանը նշեց. ‹‹ Մենք զբաղվում ենք աղանդավորական գործունեություն ծավալող խմբավորումների ուսումնասիրությամբ և հասարակության իրազեկմամբ՝ փորձելով հետ պահել նման կազմակերպությունների ծուղակը ընկնելուց, սակայն միշտ չէ, որ հնարավոր է դառնում մարդկանց դուրս բերել աղանդավորների ճանկերից, և այդ մարդիկ կարող են մեծ վնասներ կրել նման կազմակերպություններում ներգրավված լինելով››:

Երբ Հայաստանում քննարկումներ էին ծավալվում այս կրոնական կառույցներն օրենքի դաշտ բերելու մասին, փաստարկ էր բերվում, որ այս կառույցներն օրենքի դաշտ բերելով` ավելի հեշտ կլինի վերահսկել դրանց գործունեությունը: Սակայն իրականում նրանց գործունեությունը որևէ կերպ չվերահսկվեց:

Եվրոպական կառույցները մեզանից պահանջում են ապահովել բոլոր կրոնական կառույցների գործունեության հավասարությունը Հայաստանում, չնայած այդ նույն եվրոպական երկրներում, օրինակ` Ֆրանսիայում ու Գերմանիայում, արգելված է Եհովայի վկաներ աղանդի գործունեությունը: Ավելին` աղանդների մի զգալի մասը Հայաստան է թափանցում հենց Եվրոպայից:

Եթե ոչ այսօր, ապա վաղը նման աղանդների ակտիվ գործունեությունն ու ընդլայնումը իրապես լուրջ խնդիր է դառնալու ազգային անվտանգության համար:

 

 

Գոհար Մարտիրոսյան

5-րդ կուրս

Կիսվել