«Երբ քո անունը գրվում է ինչ-որ նյութի տակ, դու դառնում ես պատասխանատու...

«Երբ քո անունը գրվում է ինչ-որ նյութի տակ, դու դառնում ես պատասխանատու ամեն բառի համար». Ամալյա Հովհաննիսյան

1925

Journalist.am-ի հյուրն է լրագրող, հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանը:

Մի փոքր պատմեք Ձեր մասին:

-Լրագրությամբ զբաղվում եմ արդեն տասը տարի: Դեռ վաղ տարիքից սկսել եմ հետաքրքվել այս մասնագիտությամբ: Տպագրվել եմ պատանեկան ամսագրերում, եղել եմ Հանրային ռադիոյում, որտեղ կար «Հարրի Փոթեր» մանկապատանեկան ծրագիր, և ես վարողներից էի: Այդ ժամանակ դեռ ութերրորդ դասանում էի: Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա «Ես» ամսագրում, որը տվյալ ժամանակահատվածի առաջատարներից էր հայկական շուկայում: 2012-2015 թթ. եղել եմ  «Ես» ամսագրի պաշտոնական կայքի` Esem.am-ի պատասխանատու խմբագիր, 2016 թ. մինչև 2022 թ. ապրիլ ամիսը եղել եմ Tert.am Life –ի խմբագիրը:

Ինչպե՞ս որոշեցիք դառնալ լրագրող:

-Եթե անկեղծ ասեմ, չեմ հիշում, թե ինչպես կայացրեցի այդ որոշումը: Իմ կյանքում շատ ինքնաբերաբար ստացվեց ամեն ինչ, դա սկսվել էր դեռ փոքր տարիքից, երբ նյութեր էի գրում, որոնք տպագրվում էին տարբեր ամսագրերում: Երբ ավարտական դասարանում էի, և պետք մասնագիտական ընտրություն կատարեի, ինձ մոտ չկար երկընտրանք այլ մասնագիտություն ընտրելու: Ես արդեն լրագրության մեջ էի և ինձ այդ ամենը դուր էր եկել: Ես արդեն պատկերացնում էի՝ ուր եմ գնալու և ինչ մասնագիտության հետևից:

Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս բնագավառում:

-Հաջողություն ասել ճիշտ կլինի, թե ոչ, չգիտեմ, բայց երևի իմ կյանքում շատ բեկումնային է եղել այն, երբ ես դարձա «Ես» ամսագրի պաշտոնական կայքի խմբագիրը: Այդ ժամանակ դեռ չորրորդ կուրսը նոր էի ավարտել, և այդ ամենն ինձ համար անիրական էր թվում: Դառնալ ինչ-որ լրատվամիջոցի ղեկավար, խմաբագիր՝ դա ուղղակի աշխատանք չէր, դա շատ մեծ պատասխանատվություն էր: Ես նման ապագա չէի էլ երազել ինձ համար: Նաև շատ կարևոր էր LifeRoom –ը, երբ այդ հաղորդումն էի վարում:

Դուք վարում եք Look & Face հեղինիակային հաղորդումը: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հաղորման հյուրերին:

– Ըստ իս՝ մարդու ոճը պատմում է իր տեսակի մասին: Այս հաղորդման շրջանակում փորձում եմ բացահայտել մարդ տեսակը, ոճը: Հաշվի եմ առնում հանրային կարծիքը: Շատ կարևոր է, որ մարդը, ում ընտրում եմ հաղորդման հյուր, իր հետ զրույցը պատկերացնեմ, իր հոգեբանական պատկերը ցույց տամ և թեմային համապատասխան խոսելու նյութ ունենամ:

Ի՞նչն է Ձեզ ի սկզբանե գրավել Ձեր ներկայիս աշխատանքային ոլորտով:

-Այս հարցի շուրջ շատ եմ մտածել: Կարծում եմ՝ մարդակային շփումն ու մարդկանց բացահայտելը: Երևի հենց դրանով է պայմանավորված, որ ինձ մոտ գերակշռում է դիմանկարային հարցազրույցների ճյուղը:

Ժամանցային հաղորդումներ վարելուց բացի, ի՞նչ այլ թեմաների շուրջ եք հացազրույցներ վարել:

-Ժամանակին զբաղվել եմ քաղաքական լրագրությամբ, սակայն ոչ երկար, որովհետև հասկացա՝ այդ ոլորտը ինձ այդքան էլ հետաքրքիր չէ: Մեկ տարի Ազգային ժողովի, Կառավարության նիստերը և ընտրություններն էի լուսաբանում: Նաև երկար տարիներ զբաղվել եմ սոցիալական լրագրությամբ: Թղթակցել եմ Mediamax-ին, որտեղ ունեի իմ հեղինակային հոդվածները մանկատան երաեխների հետ:

Եթե չընտրեիք լրագրությունը, ո՞ր մասնագիտությունը կընտրեիք:

-Երկրորդ մասնագիտությամբ որպես PR մասնագետ եմ: Սիրողական ուսումնասիրում եմ հոգեբանությունը: Գուցե կընտրեի այդ մասնագիտությունը:

Եղե՞լ են դեպքեր, երբ ցանկացել եք կարիերայում դադար վերցնել: Եթե այո, ապա ինչու՞:

-Եղել են նման փուլեր: Երկար տարիներ նույն աշխատանքը անելուց հետո մի տեսակ հոգնել էի: Վիդեո հարցազրույցներ սկսելուց առաջ ինձ մոտ մի փուլ էր, որ ցանկանում էի փոխել մասնագիտությունս և այլ ուղղությամբ գնալ: Ու խորհորդների շնորհիվ հասկացա, որ երկար տարիների աշխատանքը թողնելը ու նոր էջից սկսելը դժվար կլիներ: Վիդեո հարցազրույցներն այնքան լավ ու դրական արձագանքների արժացան, որ ես որոշեցի մնալ լրագրության մեջ ու շարունակել:

-Ի՞նչ երեք հատկանիշներով պետք է օժտված լինի լրագրողը, որ կարողանա իր տեղը գտնել ժամանակակից աշխարհում:

-Ազնվությունը, որ մարդկային ամենկարևոր հատկանիշներից է: Հաստկապես լրագրության մեջ կարևոր է մասնագիտական առումով: Հարգանքը սեփակսան մասնագիտության հանդեպ: Ցավոք մենք շատ ենք տեսնում դեպքեր, երբ լրագրողներին հարգանքով չեն վերաբերվում: Դա գալիս է նաև նրանից, որ լրագրողները պատասխանատվությամբ չեն մոտենում իրենց ընտրությանը: Երբ քո անուն-ազգանունը գրվում է ինչ-որ նյութի տակ, դու դառնում ես պատասխանատու ամեն բառի համար: Աճելու ցանկությունը, որի մեջ մտնում է բազային գիտելիքները և նորը սովորելու ցանկությունը:

Ի՞նչն է կարևոր հաղորդավարուհու աշխատանքում:

-Ես ինձ դեռ որպես հաղորդավարուհի չեմ ընկալում: Ես ինձ համարում եմ լրագրող, ով վիդեո տարբերակով հարցազրուցներ է վարում: Այդ պատճառով հաղորդավարուհու աշխատանքի մասին խոսել ինձ թույլ չեմ տա:

Բլից հարցեր

-Ո՞րն է հանգստյան օրն անցկացնելու Ձեր նախընտրած տարբերակը:

-Ինձ համար հանգստի լավագույն տարբերակը բնության գիրկ գնալն է, որովհետև ինչքան մոտ ես բնությանը, այդքան մոտ ես ինքդ քեզ, քո ներաշխարհին, հոգու խաղաղությանը:

Ո՞րն է այն հեռախոսային ծրագիրը, որն առավելապես օգտագործում եք:

-Հավանաբար՝ Instagram, Telegram, Youtube:

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել