Ի՞ՆՉ ԳՐՔԵՐ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Ի՞ՆՉ ԳՐՔԵՐ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

4846

Գիրք ընտրելիս առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում վերնագրին, կամ լսում ենք մեր ընկերների խորհուրդը, կամ էլ կարդում այն ինչը մոդայիկ է և մեծ տարածում ունի։  Հաճախ վերնագրի ազդեցիկությունից է կախված կկարդանք այդ գիրքը,  թե ոչ:  Նախկինում երիտասարդ կարդացողների թիվը ավելի շատ էր և նրանց մեծամասնությունը նախընտրում էր հայ գրականություն։ Այլ է պատկերը այսօր։

Նարեն, ով սովորում է ԵՊՏՀ–ում մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ նախապատվությունը տալիս է արտասահմանյան գրականությանը, քանի որ հայ գրականություն շատ է կարդացել, թե՛դպրոցում, և թե՛համալսարանում։ Այժմ նոր բան է փնտրում՝ նախապատվություն տալով գերամանացի դասականներին։

Գրախանութներում մեծ պահանջարկ ունեն բառարանները։ Հատկապես մեծ է հետաքրքրությունը անգլերենի, գերմաներենի և իտալերենի նկատմամբ։ Տիկին Մարինեն,  ով երկար տարիներ աշխատում է  «Նաիրի» գրատանը հայտնեց, որ արտասահմանյան գրականությունը մեծ տարածում ունի երիտասարդության շրջանում:  Երիտասարդները նախընտրում են այդ գրքերը քանի որ, այդ գրքերում գտնում են այն ինչը չեն կարող գտնել հայկական գրքերում: Երբեմն կարդում են     ինչ-որ մեկի խորհրդով կամ ինչ-որ մեկից լսում են մի գրքի անուն և անմիջապես ցանկանում են այդ գիրքը կարդալ,  հաճախ չիմանալով անգամ գրողի անունը: Երիտասարդների մեծ մասը գնում են այն գրքերը, որոնք հանձնարարում են պարտադիր ընթերցանության համար: Շատ են կարդում ժամանակակից գրականություն և օտարալեզու գրքեր: Իսկ գեղարվեստական գրքեր գրեթե չեն կարդում:

Յուրա Մկրտչյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանում, նախընտրում է մասնագիտական գրքեր, քանի որ այդ գրքերը հետագայում նրան կօգնեն կայուն գիտելիքներ ունենալու համար: Նրա կարծիքով այսօր շատ լավ ժամանակակից գրողներ կան, որոնց գրելաոճը ավելի հոգեհարազատ է այսօրվա երիտասարդների մտածողությանը, սակայն, երբեմն հանդիպում են այնպիսի գրքեր, որոնց առաջին նախադասությունը անգամ զզվանք է պատճառում:

Այդքան էլ կարևոր չէ,  թե գիրք ընտրելիս,  որ գրքին ենք նախասիրությունը տալիս, այլ կարևոր է, որ այդ գիրքը լինի այնպիսի բովանդակությամբ, որ սկսելուց հետո ցանկություն լինի նաև ավարտել:

 

Գրետա Քոչարյան

5-րդ կուրս

Կիսվել