23 տարի բեմում լարված ու նվիրված աշխատում է «Սարդարապատ» պարային համույթը, որի նպատակն է բարձր պահել հայի ոգին` հայկական պարեր բեմադրելով հատկապես հայ զինվորների շրջանում, ովքեր միաժամանակ և´ ծառայում են բանակում, և´ պարում այստեղ: Համույթն ունի նաև պատանիների և մանուկերի խումբ, ովքեր վաղ հասակից սովորում են ժողովրդական պարեր և դաստիարակվում հայրենասիրական ոգով:
Մայիսի 16-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքում տեղի ունեցավ «Սարդարապատ» պարային համույթի ավանդույթ դաձած համերգը, որը նվիրված էր հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին:
«Սարդարապատ» պարախմբի ընդհանուր ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, գնդապետ, ռազմափողային նվագախմբերի դիրիժոր, ռազմական գլխավոր դիրիժոր Արմեն Պողոսյանը, իսկ պարախմբի գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանն է: ««Սարդարապատը» պետական կոլեկտիվ է, որտեղ կարող են նաև աշխատանքի անցնել պարարվեստի հետ առնչություն ունեցած այն մարդիկ, ովքեր աշխատասեր են, սիրում են նոր բան սովորել, այլ ոչ թե բավարարվել եղածով, ովքեր պատասխանատու ու պատրաստակամ են, և իհարկե, եթե համապատասխանում են մեր մի քանի պահանջներին, քանի որ «Սարդարապատը» տարբերվում է առաջին հերթին աշխատանքի բնույթով, բեմադրություններով, կատարման եղանակներով»,-ասում է պարոն Հակոբյանն, ու ժպտում,- «Մեզ մոտ փոքր-ինչ ավելի բարդ է»:
Համերգային ծրագրի առաջին բաժնում զինվորները ներկայացրին «հերոսամարտ» կոչվող պարը, որը իր բեմադրությամբ իրոք հիշեցնում էր Արցախյան հերոսամարտը, հետո էլ ` «Շուշի» պարը` Արա Գևորգյանի համանուն երաշտության ներքո: Լարված սյուժե, ոգեկոչող ռիթմեր և շարժումներ, որոնք հիշեցնում էին պայքարի գնացող զինվորին. ահա այսպես էր ընթանում պարային երեկոն: Ելույթները ստիպում էին հանդիստեսին հուզվել ու ոգևորվել շարժումների լեզվով բեմադրված հաղաթանակի համար: Հաղթանակների պարերը շարունակելով` «Սարդարապատը» անդրադարձավ նաև Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյակին, որը նվիրում էր նաև մեր հայրենակիցների պապերին ու հայրերին:
Պարախումբը հանդես է գալիս նաև աշխարհի տարբեր ժողովուրդների պարերով, և ինչպես նշեց երեկոյի հանդիսավարը` «Սարդարապատը» իր ծրագրերում ունի նաև ստեպ, դասական և այլ պարային տեակներ:
Պարացանկում կան Իգր Մայիսևի համաշխարհային ճանաչում ձեռք բերած պարային համարները, որոնք պարախումբը ներկայացնում է տարբեր երկրների պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ: Իսկ անցյալ տարի Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում, որտեղ իր գործունեությունն է ծավալել Մայիսևը, «Սարդարապատ» խումբը հանդես եկավ ամբողջական ծրագրով և ռուսաստանաբնակ հայությունը մեծագույն ոգևորությամբ դիտեց Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված պարերը:
Համերգի վերում մեզ հետ զրուցելիս Մուրադ Հակոբյանն ասաց. «Արվեստը ստիպողաբար չի լինում, երեխայի մեջ կա´մ լինում են այդպիսի հակումներ, կա´մ չեն լինում, այն ի վերուստ է տրվում մարդուն»:
«Սարդարապատը» անսամբլը ստեղծվել է 1994թ.-ին առաջին ելույթը տեղի է ունեցել մարտ ամսին, պատմում է պարոն Հակոբյանն ու հիշում խմբի ան-վանակարգման հետաքրքիր պարմությունը. «Հալեպից Հայաստան էր եկել Հալեպի «Սարդարապատ» համույթը, և այն ժամանակ «Սպայի տանը» միասին համերգ կազմակերպեցինք ու համատեղ պարեցինք: Այդ օրից ի վեր որոշեցինք խումբն անվանակարգել «Սարդարապատ»: Պարը փոքրիկ պատմություն է, որը շարժումների լեզվով պատմում է հանդիսատեսին, եթե չկա պատմելու բան, ավելի լավ է բեմ դուրս չգալ, որովհետև պետք է ասելիք ունենալ, միայն շարժվելով ու դրանք ինչ-որ երաժշտության տակ բեմադրելով պար ու պարարվեստ չեն ստեղծի»:
Ջեմմա Հովսեփյան
5-րդ կուրս