ԵՊՀ բոլոր ուսումնական մասնաշենքերի ճաշարանները կգործարկվեն, այս մասին Journalist.am-ին տեղեկացնում են ԵՊՀ ռեկտորատից։
Աբովյան 52 հասցեում (Սև շենք) արդեն իսկ գործում է ճաշարան, իսկ 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ ուսումնական մասնաշենքերում դրանք կգործարկվեն մինչև հոկտեմբերի 1-ը։
Նշյալ ուսումնական մասնաշենքերում տեղակայված են ԵՊՀ հետևյալ ստորաբաժանումները․
2-րդ ուսումնական մասնաշենք – իրավագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ,
3-րդ ուսումնական մասնաշենք – ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներ,
7-րդ ուսումնական մասնաշենք – արևելագիտության, ժուռնալիստիկայի, ռուս բանասիրության ու եվրոպական լեզուների ու հաղորդակցության ֆակուլտետներ,
8-րդ ուսումնական մասնաշենք – հայ բանասիրության, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ, մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն։
Արդեն երկու տարի է՝ կորոնավիրուսի պատճառով ԵՊՀ բոլոր մասնաշենքերում փակվել էին ճաշարանները, ինչը դասախոսների, վարչական աշխատակազմի և ուսանողների համար անհարմարություններ էր ստեղծել։ Այլընտրանքը շրջակա խանութներն էին, որոնցից օգտվելը հարմար չէր կարճ ընդմիջումների եւ գոյացող հերթերի պատճառով։
Քնարիկ Վարդանյան
4-րդ կուրս