ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ ԻՐԱՎԱԲԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

2615

Ինչպես հազար ճագարից անհնարին է ստեղծել մեկ ձի, այնպես էլ հազար կասկածից հնարավոր չէ ստեղծել մեկ ապացույց։

Օնորե դը Բալզակ

ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի բնորոշման՝ այս սկզբունքի ուժով անձի մեղքը  կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով։

Երբեմն թվում է, թե այս սկզբունքը ստեղծվել է միայն Սահմանադրության մեջ ամրագրելու համար։ Անմեղության կանխավարկածի խախտման դեպքերը շատ են մեր իրականության մեջ, այն խախտվում է անգամ իրավաբանական անձանց կողմից: Նույնիսկ դատավորները շատ դեպքերում, կամա, թե ակամա, խախտում են կանոնները։

Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ հասարակությունում զբաղեցրած իր դիրքից, իրավունք ունի իմանալ իր իրավունքների մասին և բողոքարկել, եթե խախտվել է իր անմեղության կանխավարկածը։

Այս թեմայի շուրջ կխոսենք իրավաբան պարոն Վաչագան Երեմյանի  հետ։

-Այսօր համացանցային լրատվադաշտը ողողված է անմեղության կանխավարկածը խախտող դեպքերի լուսաբանմամբ, պատճառներից մեկը կասկածը որպես ապացույց ներկայացնելն է։ Այս պարագայում ինչ՞ պատիժ է սպասվում լրագրողին կամ լրատվամիջոցին։

-Անմեղության կանխավարկածը կոնվենցիայի 6-րդ օրենքով նախատեսված դրույթ է, որը պետք է պահպանվի պարտավորություն կրող պետությունների ներքին կանոնագրերում։ Այս տեսանկյունից, անմեղության կանխավարկածի խախտման առումով, Հայաստանը առաջին տեղում է, քանի որ մենք ինչ-որ բան լսում ենք ու առանց ապացույց գտնելու, առանց հիմնավորում տալու տվյալ անձի դեմ կեղծ փաստեր ենք ներկայացնում։ Սա լուրջ խնդիր է, այս հարցը ես բազմիցս եմ բարձրացրել, սակայն դեռևս սրա լուծումը չեն տվել։ Անմեղության կանխավարկածի խախատման սկզբունքը թերևս հանցագործություն չի համարվում, այդ պատճառով չկա նաև օրենք խախտողին պատժելու վերաբերյալ։ Այս սկզբունքի խախտումը լրագրողնիերի սիրելի գործն է, հաճախ ենք հանդիպում համացանցում այնպիսի վերնագրերի, երբ ակնհայտ երևում է, թե ինչպես է լրագրողը խախտել անձի անմեղության կանխավարկածը, սակայն միևնույն ժամանակ դժվար է ապացուցել, որ լրագրողը սխալ է վարվել, նա իր հրապարակման մեջ այնպես է դասավորում, որ մի ստորակետով փոխում է ասվածի իմաստը։ Ստացվում է այնպես, որ դա նրա խոսքերը չեն, այլ մեկ ուրիշինը կամ ինքը լրիվ այլ բան է նկատի ունեցել։ Կարծում եմ լրագրողի վրա ոչ թե հարձակվել է պետք, այլ նրանից պաշտպանվել, նա կարող է քո խոսքը քո դեմ օգտագործել  (ծիծաղում է):

Ապրիլի 3-ին պայթել էր Սանկտ Պետերբուրգի մետրոն, կասկած կար, որ պայթյունը ահաբեկչական քայլ էր, սակայն ժամեր անց լրատվականները մեկը մյուսի հետևից հրապարակեցին անհայտ մեկի նկարը, որակավորելով, որ վերջինս է կատարել ահաբեկչությունը, սակայն պարզվեց, որ այդ մարդը ընդհանրապես կապ չուներ կատարվածի հետ։ Չնայած որ մեղադրանքը հերքվել է, սակայն շատերի հիշողության մեջ նրա դեմքը մնացել է որպես ահաբեկչի, սա կարող է ազդել նրա կյանքի վրա։ Ինչպե՞ս պետք է վարվեն լրատվականները իրենց մեղքը քավելու համար, միթ՞ե այս պարագայում ( ներողությունը) բավարար կլինի։

-Իհարկե ոչ, նույնիսկ երբ այդ մարդը գնացել էր ոստիկանություն, անգամ դրանից հետո նրան չթողեցին ինքնաթիռ նստել, մարդկանց մոտ արդեն նա հանցագործի համբավ ուներ։ Ընդհանրապես մարդուն (հանցագործ) ասել կարող է միայն դատավորը, ուրիշ ոչ ոք իրավունք չունի մարդուն մեղադրել հանցագործության մեջ: Նույնիսկ քննիչները դրա իրավունքը չունեն, միայն դատարանն է այդ հարցը որոշում։ Այս դեպքում լրագրողների կոպիդ սխալի պատճառով այդ մարդը ունեցավ մի շարք խնդիրներ։ Սա այն հարցերից է, որը հստակ լուծում չունի։ Նախ պատժամիջոց չկա այս հարցի վերաբերյալ, երկրորդ` եթե անգամ լիներ լուծում, դատավորները ո՞ր լրատվականին ու լրագրողներին պետք է պատժեին, չէ որ ամբողջ համացանցն էր թույլ տվել այդ սխալը։

Ինչպե՞ս վարվի լրագրողը, եթե որևէ լրատվական կայքից վերցնում է տեղեկատվությունը և հրապարակում իր կայքում՝ հղում տալով սկզբնաղբյուրին։ Եթե սկզբնաղբյուր կայքը անմեղության կանխավարկածը խախտող նյութ է տեղադրել, ապա ինչպիսի մեղավորություն ունի հղում տված կայքը, չէ որ նա տարածում է մի տեղեկատվություն, որի ճշմարտացիությունը ինքը չի ստուգել, միթե՞ հղում տալը կփրկի նրան մեղավորությունից։

-Ոչ, այս դեպքում հղում տված կայքը մեղավորությունի չունի, քանի որ նշել է նյութի աղբյուրը, եթե անգամ դատական գործընթաց կատարվի, նա կասի, որ ես տվյալ կայքից եմ օգտվել։ Նա պարտավոր չէ  ստուգել սկզբնաղբյուր կայքի հրապարակած տեղեկատվության ճշմարտացիությունը։ Հղում տալը ամեն պարագայում փրկում է լրագրողին անմեղության կանխավարկածը խախատելու դեպքում։

Իրավապահ մարմիններին հղում տալով ևս լրագրողը խախտում է անմեղության կանխավարկածը, ինչպե՞ս վարվել, ինչպիսի՞ ձևակերպում օգտագործել։

-Իրավապահ մարմինները ընդհանրապես չեն օգտագործում «հանցագործ», «ահաբեկիչ» որակումները, նրանք ասում են, այս ինչ մարդը կասկածվում է, իսկ լրագրողները էդ «կասկածվող» բառը մեկ մեկ մոռանում են, ստացվում է, որ իրավապահ մարմինը անձին ասել է «հանցագործ»։ Պաշտոնական հաղորդագրություններում իրավապահ մարմինները երբեք չեն օգտագործում «հանցագործ» բառը։ Նրանք գիտեն, որ իրավունք չունեն նման ձևակերպում օգտագործելու, նրանք պարզապես ներկայացնում են առերևույթ հանցագործությունը, վերջնական որոշողը միևնույնն է դատարանն է։

Եթե լրագրողը ակամա հայտնվում է հանցանքի վայրում և ականատես է լինում հանցագործությանը, մինչ դատական վճռի կայացումը նյութում հանցագործություն կատարած անձին «հանցագործ» որակելով և՞ս լրագրողը խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։

-Այո, խախտում է, որովհետև ենթադրենք, եթե ես սպանեցի այն մարդուն, լրագրողը տեսավ, որ ես նրան սպանեցի, բայց լրագրողը չգիտի, թե ես նրան ինչի սպանեցի, կարող է ես ինքնապաշտպանվում էի, ինքը մի պահն է տեսնում, որ ես սպանեցի նրան, սակայն բուն պատճառը չգիտի, իսկ ինքնապաշտպանությունը հանցագործություն չի համարվում։ Լրագրողը չպետք իր տեսածից ելնելով սխալ որակումներ տա: Բոլոր դեպքերում ոչ ոք իրավունք չունի անձին անվանել հանցագործ, եթե դատաևրանը դեռևս վճիռ չի կայացրել։

 Օրենքը ստիպում է հետևել կարգին, արգելել կամ լուծել խնդիրներ, արդյո՞ք օրենքը ստիպում է մարդուն պաշտպանված զգալ իրեն շրջապատում, արդյո՞ք փողը կարող փոխել օրենքի կանոնները, սա տարածված երևույթ է մեր հասարակության մեջ, և ես կցանկանայի լսել ձեր կարծիքը։

-Ընդհանրապես փողը ղեկավարում է աշխարհը։ Ասեմ, թե ինչու են առաջացել օրենքները․ օրենքները առաջացել են, որպեսզի հարուստներին պաշտպանեն աղքատներից։ Որովհետև աղքատը ոչինչ չունի կորցնելու։ Եթե մարդը շատ փող ունի, նա այդ փողով կարող է փոխել օրենքը ըստ իր շահերի, հետևաբար փողը ղեկավարում է աշխարհը։ Հենց մեկը Հայաստանում մեծահարուստները օրենքները էնպես են դասավորում, որ իրենց ձեռք է տալիս։ Մինչև 30 տարեկանս ես ասում էի, որ աշխարհը ղեկավարում է ուժը, 40 տարեկանում ասացի, որ աշխարհը ղեկավարում է փողը, հիմա երբ 50 տարեկանս անցել է, կա ինչ-որ մի բան, որ փողից բարձր է, բայց դա երևութական բան է։ Օրենք ստեղծողը մարդն է, ինչես մարդը, այնպես էլ օրենքը չեն  կարող լինել կայուն։ Օրենքին անկայուն դարձնողը հենց փողն է։ Իսկ ինչ վերաբերվում է պաշտպանված զգալուն, այս պարագայում ևս  ոչ թե օրենքն է պաշտպանում մարդուն, այլ` փողը։

 

Աստղիկ Այվազյան

5-րդ կուրս

Կիսվել