ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգային առաջին անգամ մասնակցող Երևանի «Փյունիկի» Մ19 թիմը չկարողացավ հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը։
Պատասխան խաղում երևանյան ակումբը «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ընդունեց ֆրանսիական «Նանտի» հասակակիցներին ու պարտվեց 0-3 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ կոմորացի հարձակվող Ադել Մահամուդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ֆրանսիացի կիսապաշտպան Լուկոկի Մատեսոն: Առաջին կեսի վերջնամասում «Փյունիկը» հնարավորություն ուներ հաշիվը կրճատելու, բայց մրցակցի դարպասապահ Բոնելլին իր հաշվենկատ և բարձրամակարդակ խաղով թույլ չտվեց մեր թիմին գոլ խփել:
Հաջորդ փուլում ֆրանսիական ակումբն ուժերը կչափի «Մոլդե» (Նորվեգիա) – «Հիբերնիան» (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ:
Գուրգեն Շահնազարյան
2-րդ կուրս