Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավ-արևելյան սահմանների ուղղությամբ: Հիմնական ուղղություններից էր նաև Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղը: Գնդակոծությունների պատճառով գյուղից տարհանվեցին տարեցները, կանայք և երեխաները:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ թշնամու կրակահերթի տակ գտնվող քաղաքներում և գյուղերում դադարեցվեց կրթական հաստատությունների աշխատանքը, այդ թվում՝ դասերը դադարեցվեցին Ներքին Հանդի դպրոցում: Այս պահին գյուղում մնացել են տղամարդիկ: Նրանցից մեկն էլ Նարեկն է, ով իր ընտանիքին տեղափոխել է Կապան, իսկ ինքը շարունակում է մնալ գյուղում:
Սյունե Սարգսյան
2-րդ կուրս