Կիթառի երեկո և խարույկ. ֆոտոշարք

Կիթառի երեկո և խարույկ. ֆոտոշարք

1680

Հոկտեմբերի 12-ին Երևանի կենտրոնում՝ Օղակաձև այգում «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարության նախաձեռնությամբ անցկացվեց «Ապրել և ապրեցնել» խորագրով համերգը։ Կիթառի երեկոյի ընթավքում ելույթ ունեցան հեղինակ-կատարողներ Բարդերի ակումբից, հնչեցին հիմնականում հայրենիքին, զինվորին և մայրաքաղաքին նվիրված երգեր։ Բարդերի ակումբից Վախթանգ Հարությունյանը նշեց, որ երաժիշտներին հատկացված ողջ գումարը իրենց մշտական սովորության համաձայն կուղղվի բարեգործության, այս անգամ «Ողջ մնալու արվեստը» կազմակերպությանը։ Տարբեր երգերով հանդես եկան նաև Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցի սաները։

Concept event-ի ներկայացուցիչ Էլենը նշեց, որ վարչական շրջանի հետ համագործակցությամբ  կազմակերպչական աշխատանքները կատարվել են իր կողմից և հավելեց, որ հիմնական նպատակը քաղաքացիներին հաճելի երեկո նվիրելն էր։ Վառված խարույկին և երաժշտությանը զուգահեռ կազմակերպվել էր գինու հյուրասիրություն փոքրիկ համերգը ավելի ջերմ և մտերմիկ դարձնելու համար։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել