ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՌՈՂՋ ԽՈՀԱՆՈՑԸ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻՆՆ Է

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՌՈՂՋ ԽՈՀԱՆՈՑԸ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻՆՆ Է

2950

Forbes-ի տվյալներով, աշխարհի ամենառողջ խոհանոցը ճապոնացիներինն է: Նրանց մեծ մասը նվազագույնն ապրում է 82 տարի, իսկ ճարպակալությամբ տառապողների թիվը կազմում է ընդամենը 1.5 տոկոս:

Ճապոնիայից ի հայտ եկավ աշխարհին հայտնի ուտեստը` սուշին: Նորի կոչվող ջրիմուռները, որոնք շատ են օգտագործվում սուշիի բաղադրության մեջ, դրական են ազդում մարդկանց առողջության վրա: Այս ջրիմուռներում յոդի մեծ քանակություն կա, ինչը օգտակար է վահանաձև գեղձի համար: Բավական է ուտել օրական 30 գրամ նորի, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ յոդի օրական չափաբաժինը: Եվրոպայում ևս գնահատում են այս ջրիմուռները և անգամ օգտագործում բժշկության մեջ:

Սուշիմեն Տիգրանը, ով արդեն երկար տարիներ աշխատում է Ֆրանսիայում գործող «COTE SUSHI» ռեստորանում, բացահայտում է մեզ սուշի իրական պատմությունը.

«Սուշին ճապոնական խոհանոցի ավանդական ուտելիք է, որը պատրաստվում է բրինձից և տարբեր ծովամթերքներից, ինչպես նաև այլ բաղադրամասերից: 1980-ականների սկզբից այն տարածվել է ամբողջ աշխարհում: Սուշի առաջացման պատմությունը սկիզբ է առել Հարավային Ասիայից, որտեղ խաշած բրինձը սկսել են օգտագործել ձկնեղենի պատրաստման և պահածոյացման համար: Եվ մոտավորապես 7-րդ դարում պատրաստման այս եղանակը տարածվել է նաև Ճապոնիայում: Եվ իհարկե ամենամեծ գաղտնիքը սուշի մասին` նախկինում սուշի բառը ոչ թե ուտեստի անունն էր, այլ ձկան պահպանման եղանակի անվանումը: Եվ քչերը գիտեն, որ իրականում ուտեստի անունը ոչ թե սուշի է, այլ սուսի»:

Այս ամենից զատ, ճապոնացիները սիրում են նաև հնդկաձավարի ալյուրով պատրաստված մակարոն, որը պարունակում է մի շարք միկրոտարեր, ինչը ևս շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Իսկ քաղցրավենիքներին էլ փոխարինում են արևադարձային մրգերը: Ֆրանսիացիների 90 տոկոսը սիրում է սուշի իսկ, այն հարցին, թե ո՞րն է ֆրանսիացիների սիրելի սուշին, Տիգրանը դժվարացավ պատասխանել, ասելով որ, շատ են, չէ որ ամեն Ֆրանսիացու քիմքին տարբեր տեսակի ու բաղադրության սուշի է դուր գալիս: Սակայն այդ տեսականու մեջ այնուամենայնիվ կարողացավ 1-ը առանձնացնել, այն է սամոն տեսակի սուշին: Իսկ իրականում սուշի սոուսը, որը նաև հայտնի է սոյայի սուս անվամբ, իսզբանե չի ստեղծվել հատուկ սուշիի համար, բայց հետագայում այն այնքան է դուր եկել ճապոնացիներին, որ պարզապես անհնար է դարձել սուշին ճաշակել առանց սոուսի: Սուշի չինական հիերոգլիֆը նշանակում է մարինացված ձուկ: Սուշիմեն խոհարարը անկեղծանում է. «Երկար տարիներ է, որ աշխատում է ֆրանսիական խոհանոցում և նկատել եմ, որ ֆրանսիացիների մեջ ձևավորված բնավորություն կա, նրանք նախընտրում են ճաշակել այլ ազգի խոհարարի պատրաստած սուշին,  քան հենց ճապոնացիներինը: Երևի այս ամենն իր պատճառներն ունի, քանի որ ֆրանսիացիները սովոր են ավելի կոկիկ աշխատել խոհանոցում: Բացի այն, որ այս հետաքրքիր ուտեստը մեծ ճանաչում է գտել աշխարհում, ունի նաև ճաշակելու իր կանոնները: Պետք է իմանալ, որ սուշին ուտում են անպայման փայտիկներով, կա ևս մեկ կանոն, որ գործում է Ֆրանսիայում ՝ միայն այն սուշին կարելի է ուտել, որը պատրաստվել է աչքիտ առաջ»:

Ճապոնիան պատրիարխալ երկիր է, այստեղ համարվում է, որ սուշի կարող է պատրաստել միայն տղամարդ խոհարարը, քանի որ ճապոնացիները համարում են կնոջ մարմնի ջերմաստիճանն ավելի բարձր, քան տղամարդունը, ինչը կարող է վատ անդրադառնալ ուտեստի որակի վրա: Սուշի պատրաստման համար կիրառվող ամենատարածված տարատեսակը թունա ձուկն է, որն ավելի վաղ Ճապոնիայում իրենից ոչ մի արժեք չէր ներկայացնում, և այն որպես սնունդ  օգտագործում էին միայն բնակչության ամենաաղքատ շերտերը:

«Որքան էլ գայթակղիչ, հետաքրքիր ու միևնույն ժամանակ հեշտ թվա սուշի պատրաստելը, որը իրականում այդպես չէ, սուշի պատրաստման վարպետի կոչում ստանալու համար պետք է ջանասիրաբար սովորել 5 տարի շարունակ: 2 տարի սովորել եմ, թե ինչպես ճիշտ պատրաստել բրինձը, իսկ մնացած 3 տարին ձուկ պատրաստելու արվեստը, քանի որ սուշիի որոշ տեսակներ, առավելապես ֆուգու ձուկը, ոչ ճիշտ պատրաստման դեպքում կարող է հանգեցնել անգամ թունավորման»,- ասում է սուշի վարպետն ու հիշում,- «Առաջին անգամ, երբ ծանոթացա Ֆրանսիայում ճապոնական ու չինական խոհանոցներին, չէի էլ կարող պատկերացնել, որ այդ հում ձուկը, որը մարինատացման շնորհիվ է ստանում համային նուրբ երանգներ, կարող է գրավել ինձ այնքան, որ հետագայում կդառնայի սուշի խոհարար ֆրանսիական խոհանոցում»:

Հայազգի սուշիմենը նաև մասնակցել է մի շարք սուշին վերաբերող փառատոնների և խոհարարական մրցույթներին: 2014 թ. հաղթել է «լավագույն մաքուր խոհարար» անվանակարգում, իսկ 2015թ. 11 քաղաքների մաշստաբով անցկացվող մրցույթում, որին մասնակցում էր 80 սուշիմեն, զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը «պրոֆեսիոնալ սուշիմեն» անվանակարգում:

Սուշիի տեսականին այդքան էլ մեծ չէ, ճապոնական խոհանոցում հաշվում են սուշիի ավելի քան 20 տեսակ: Սակայն նույնիսկ այդ քանակով այն կարողացել է հավանության արժանանալ բազմաթիվ ազգերի կողմից:

 

Ջեմմա Հովսեփյան

5-րդ կուրս

Կիսվել