«ԹԱՏՐՈՆԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈՏԱՎԵՏ ԱՇԽԱՐՀ Է ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ». ՏԱԹԵՎԵՐ ԽԱՆՋՅԱՆ

«ԹԱՏՐՈՆԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈՏԱՎԵՏ ԱՇԽԱՐՀ Է ԱՇԽԱՐՀԻ ՄԵՋ». ՏԱԹԵՎԵՐ ԽԱՆՋՅԱՆ

2300

Դերասանուհի Տաթևեր Խանջյանը երկու տարեկանում կորցրել է հորը, որից հետո դրան է գումարվել պատերազմը: Փոքր ժամանակ շատ զգայուն և ինքնամփոփ երեխա է եղել: Հիմա էլ, ինչպես ինքն է ասում, չի փոփվել, նույնն է մնացել, միայն, ի երջանկություն իրեն, հաղթել է կյանքին և թախիծը վերածել կենսուրախության:

Խոսելով մանկության լուսավոր կետերից՝ դերասանուհին նշեց, որ չափազանց լուրջ և ինքնասածի երեխա է եղել: Ժպիտով հիշում է հետաքրքիր մի դեպք, որը, ըստ իրեն, երբեք չի մոռանա. «Հազիվ 10-12 տարեկան էի, քրոջս պաշտպանելու համար վիճել եմ մի տղամարդատիպ կնոջ հետ, որի գոռգոռոցներից և հայհոյանքներից վախենում էին անգամ քաղաքային իշխանությունները: Նա ապշած նայեց իմ ընդվզելուն և լուռ հեռացավ: Երբ մահամերձ էր, կանչեց ինձ և ասաց.

– Ես շատ վատն եմ եղել, բոլորը վախեցել են ինձնից, դու միակ հակաճառողն ես, փոքր սրտիդ փոքր թասիբը սիրեցի ու հանգիստ կմեռնեմ, եթե երդվես՝ հարկ եղած դեպքում թուրքի դեմ էլ կելնես հայրենիքդ պաշտպանելու համար:

– Երդվեցի››:

Խոսելով երազանքներից` դերասանուհին նշեց , որ ինքը փոքրիկ քաղաքի մեծ երազող է եղել: Ավանդական ընտանիքում համարձակվել է բարձրաձայնել, որ իր ամենամեծ երազանքը դերասանուհի դառնալն է: Այսօր նա դարձել է էկրանի բարի, գեղեցիկ և լուսավոր դերասաններից  մեկը:

Երբևէ պատկերացրրե՞լ եք, որ կխաղաք սերիալում:

– Չգիտեմ ինչպես, բայց միշտ վստահ եմ եղել, որ Տաթևերի կյանքում դերասանական կարիերա լինելու էր, թեպետ սերիալային կյանքի մասին չեմ երազել:

Երբ առաջին անգամ հայտնվեցիք տեսախցիկի առաջ, ին՞չ զգացողություններ ունեիք:

– Կարծես էդպես էլ պետք է լիներ, և արտառոց ոչինչ չկար: Իմ՝ տարիներով փայփայած երևակայությունը թույլ չտվեց խորթություն զգալ, միայն սրվեց պատախանատվությունս:

Հիմնականում մարմնավորել եք դրական հերոսների, կուզեի՞ք նաև բացասակաան դերում հանդես գալ:

– Ճիշտ եք, ես միշտ մարմնավորել եմ բարձր աշխարհիկ, մեծահարուստ, բարի կնոջ կերպարներ, բայց եթե իմ սրտին հարցնեին, ես կընտրեի թեկուզ բացասական, բայց խենթ ու խելառ դերեր: Մեկ անգամ եմ բացասական կերպարով ներկայացել, կաղապարներ չկային, և ամենահաճույքովը հենց դա եմ հիշում:

Մինչև այժմ ձեր կերտած կերպարներից ո՞րն է առավելապես մոտ Տաթևեր Խանջյան անձին:

– «Դժբախտ երջանկության» Հասմիկի կերպարին եմ մոտ կանգնած, պահպանողական հայուհի էր, եթե ավելի անկեղծ` ամեն տեսակ կին կա իմ մեջ․ մե՛րթ նախաձեռնող, մե՛րթ պասիվ, խաղաղ, մե՛րթ երազկոտ, մե՛րթ ռեալ, երկու դեպքում էլ հաստատուն եմ եղել և հոսանքին չեմ տրվել, անընդհատ փոխվում եմ ներքին զգացումից ելնելով, դրա համար էլ ինձ թվացել է, թե ես հենց նույն մարդն եմ ինչով, որ ներկայացել եմ դերերում:

Թատրո՞ն թե՞ կինո ո՞րն է ավելի հոգեհարազատ:

– Երկուսն էլ հարազատ են, միայն ասեմ, որ թատրոնը ինձ համար հոտավետ աշխարհ է աշխարհի մեջ:

Այդ յուրահատուկ մոտեցումը, որ ցուցաբերում եք թատրոնի նկատմամբ, ինչո՞վ է պայմանավորված:

– Պատճառը թատրոնում քիչ երևալն է: Այս պահին զբաղվածությունն այնքան շատ է, որ չեմ կարողանում համատեղել, բայց ես իմ հոտավետ աշխարհ անպայման վերադառնալու եմ:

Ի՞նչ դերում կուզենայիք հանդես գալ, որ մինչ այժմ չեք եղել:

– Հայ թագուհիներից որևէ մեկի:

Կա՞ մի դեր, որ երբեք չեք խաղա:

-Այո՛, ես դերերը ընտրում եմ զգալով, շատ եմ լսում սրտիս, և եթե հարկ կա, հրաժարվում եմ :

Լինում են դեպքեր, երբ համաձայն չեք ռեժիսորի հետ և առաջանում են խնդիրներ, ինչպե՞ս եք մոտենում խնդրին:

– Ատում եմ կոնֆլիկտը, դրանից խուսափելու համար, մինչ պրոեկտը սկսելը ճշտում եմ անելիքս, բայց բախտիս գործոնն էլ կա, ինձ հանդիպել են ՄԱՐԴ – ռեժիսորներ, ես նրանց անչափ շնորհակալ եմ:

Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այժմյան դադարը:

– Սա դադար չէ, սա փոփոխություն է, երկարաժամկետ պարտավորվածությունները ինձ համար չեն: Փոփոխություններ եմ սիրում, տարբեր բնագավառներ, երբեք ու երբեք պարապ չեմ լինում, անգամ տանս չորս պատի մեջ, անընդհատ սովորելու և ստեղծագործելու պրոցեսում եմ:  Հիմա էլ նոր ֆիլմում եմ նկարահանվում, որի մասին առաջինը ես չէ, որ պետք է խոսեմ:

Կարելի է ասել Ձեր երազանքին հասել եք, ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր երկրպագուներին և հեռուստադիտողին:

– Չէ՛, խորհուրդ չեմ տա, այլ կմաղթեմ, որ ամեն լուսաբացի հետ սրտերում թեկուզ մեկ կաթիլ սեր ավելանա և սիրեն իրենց կյանքը, ինչպիսին էլ, որ լինի:

 

Նարե Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել