Երկրորդ կուրսեցիները՝ Հանրային ռադիոյում

Երկրորդ կուրսեցիները՝ Հանրային ռադիոյում

1456

Նոյեմբերի 25-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները «ժուռնալիստի վարպետություն» դասընթացի շրջանակներում այցելեցին Հանրային ռադիո՝ գործնականում ծանոթանալու իրենց մասնագիտության հմտություններին և բարդություններին: Սկզբում այցելեցին ստուդիաներ, տեսան, թե որտեղից են հեռարձակվում լուրերը, ծանոթացան փորձառու ռադիոմեկնաբանների հետ` լսելով նրանց խորհուրդները: Հասցրին նաև ներկա գտնվել ռադիոեթերի, որի մեկնաբանն էր Մառլենա Հովսեփյանը: Փոքրիկ հարցերի միջոցով փորձում էին ծանոթանալ մեկնաբանի աշխատանքին, հասկանալ դրա դժվարություններն ու գաղտնիքները: Մառլենան ծանոթացրեց ռադիոի թողարկման գրաֆիկին, աշխատանքի բարդություններին, պատի ժամացույցով առաջնորդվելու և լուրերի առաջնահերթությունը որոշելու մեթոդներին: Ռադիոյի դասական մոդելին զուգահեռ Հանրայինում իրականացվում է նաև նոր ռադիոձևաչափ՝ «Իմ ռադիո»-ն, որտեղ երտասարդները փորձում են իրականացնել իրենց տարբերվող և հետաքրքիր մտքերը: 2-րդ կուրսեցիներն «Իմ ռադիոյի» տաղավարում էլ եղան։ ՈՒ երևի թե այս ամենի մեջ ամենահետաքրքիրը թարգմանված լուրերի բլոկն էր, որտեղ հենց ուսանողների այցի ընթացքում լուրերը թարգմանվում էին 12 լեզուներով:

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել