Մեր ֆոտոշարքի հերոսը 3 ամիս առաջ է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել: Մարքեթոլոգ է: Աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների մարքեթինգային ընկերություններից մեկում… հեռավար: Նրան հաճախ կարող ենք տեսնել Երևանի սրտում գտնվող սրճարաններից մեկում աշխատելիս:
«Երբ մարդիկ ազատ են ընտրելու, թե աշխարհում որտեղից են ուզում աշխատել, նրանք պարզապես ավելի շատ են վայելում իրենց ամենօրյա աշխատանքը»,- հավատացնում է 23-ամյա Արտաշես Ասվադուրովը։
Նա սիրով ընդունեց մեր առաջարկը՝ իր աշխատանքային օրերից երկուսն անցկացնել մեր ֆոտոխցիկի ուղեկցությամբ:
Հեղինակներ՝ Նարինե Ենգիբարյան, Էդգար Գորգինյան