«Որ մարդիկ հագնեն, ու բարբառս միշտ իրենց հետ լինի»․ մեծ գյուղում փոքրիկ...

«Որ մարդիկ հագնեն, ու բարբառս միշտ իրենց հետ լինի»․ մեծ գյուղում փոքրիկ բիզնես

345

Եթե մի օր անհասկանալի բառերով ասեղնագործած շապիկներ հանդիպի, ուրեմն ձեռքիդ տակ Արտեսի արտադրանքն է։

2022 թվականի ապրիլի 2-ին Տաթևը հիմնադրում է իր փոքրիկ բիզները։ Սկզբից անունն Արծվատես էր, հիմա արդեն՝ Արտես։

«Բիզնեսի գլխավոր նպատակը մարդկանց ծանոթացնելն է իմ բարբառին։ Ցանկանում էի նաև, որ մարդիկ սկսեն չամաչել իրենց բաբառից և ազատ խոսեն՝ եթե անգամ չորս կողմ գրական են խոսում»։

 Տավուշի հեռավոր գյուղում՝ Արծվաբերդում ստեղծված փոքրիկ բիզնեը ընդամենը մեկ տարեկան է, բայց հասցրել է սիրվել և ճանաչում գտնել ոչ միայն գյուղում, այլ նաև գյուղից դուրս։

«Պատվերներ ենք ունեցել նաև արտասահմանից։ Տուրիստներ էին, ովքեր ցանկացան հայերեն ասեղնագործենք իրենց անունները, իսկ անվան ներքևում գրված լինի ՀԱՅԱՍՏԱՆ»:

Տաթևը փոքրիկ բիզնեսը սկսել է միայնակ, իրեն օգնել է հատկապես ծնողների, ուսուցիչների և ընկերների աջակցությունը։ Այս պահին Տաթևի հետ միասին շապիկների վրա ասեղնագործում են  ընկերները՝ Սյուզաննան և Հասմիկը։

Օգտագործում են տարբեր գույնի շապիկներ և բարբառային ամեահետքրիր ու անհասկանելի բառերը։

«Բարբառս շատ եմ սիրում ու անպայման ուզում էի մի բան նախաձեռել, ընտրեցի հենց շապիկները, որ հագնեն ու բարբառը միշտ իրենց հետ լինի»,- նշում է Տաթևը։

Արտեսի շապիկներին կհանդիպենք «ղոչաղ աղջիկ» (աշխատասեր աղջիկ), «անգյալ բալա» (ալարկոտ երեխա), «յէ մի ճիտ անեմ» (արի գրկեմ)  արտահայտությունները։

Տաթևը մեզ պատմեց նաև անվան առաջացման մասին. «Օգտագործել եմ գյուղի առաջին անվան վերջին արմատը՝ Տղա-տես-ը և ներկայիս անվան առաջին արմատը՝ արծիվը։ Ստացվում էր Արծվատես, բայց նախընտրեցի, որ այն լինի ավելի կարճ և հետաքրիր, արդյունքում ստացվեց Արտես»:

«Հիշում եմ՝ մի անգամ ցուցահանդեսին գրեթե ոչինչ չէր վաճավռել, տխուր նստած էի, երբ մի մարդ ներքևից գոռաց՝ էն բարբառով մայկեն տյուիր սարքել քե մատաղ, քու ճաշակով մի չորս հատ փաթեթավորի, տանեմ»,- ծիծաղելով ավելացնում է Տաթևը։

Դժվարությունների մասին խոսելիս Տաթևը ժպտում է ու ավելացնում. «Սկզբից շատ էի վախենում, որ արդյունք չեմ ունենա ու չեմ գոհացնի պատվիրատուներին, բայց մի քանի լավ կարծիք լսելուց հետո սկսեցի ավելի վստահ լինել: Կարևորը գործդ սիրով անես»:

Իսկ ապագայի մասին  Տաթևը չցանկացավ խեսել, միայն նշեց որ Արտեսի հետ կապված մտքերը շատ-շատ են, ու ապագայում նորություններ հաստատ կլինեն»:

Լիլիթ Դուրյան

2-րդ կուրս

Կիսվել