Body-positivity-ին` վաճառքի ձև մարքեթինգում

Body-positivity-ին` վաճառքի ձև մարքեթինգում

497

21-րդ դարը բերեց իր հետ տարատեսակ շարժումներ և ծնունդ տվեց բազմատեսակ գաղափարախոսությունների, որոնք նպաստում են մարդկանց ազատ արտահայտման իրավունքին: Բացի ազատ արտահայտման իրավունքից՝ ստեղծվեց մի շարժում՝  Body -positivity-ի անվանումով, որը  խթանում է ինքդ քո և այլոց  մարմնիների  դրական ընկալմանը, ինչպես նաև  տվյալ մարմնում քեզ ինքնավստահ զգալուն։ Body -positivity-ի գաղափարախոսությունը հստակ դեռ չի ընդունվում հասարակության կողմից և  ստեղծում է տարատեսակ հարցեր։ Տարատեսակ  հարցերից են`արդյոք Body -positivity-ի գաղափարախոսությունը վաճառքի ձև է մարքեթինգում, կամ այս շարժումը հակասում է նորաձևությանը։ Այս և այլ նմանօրինակ հարցեր պարզեցինք նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեի հետ:

-Այսօր նորաձևությունը ունի իր չափորոշիչները. արդյոք Body-positivity-ին այս ստանդարտները կարող է փոփոխության ենթարկել։

-Նորաձևությունը դինամիկ զարգացող գործընթաց է և չի կարող անմասն մնալ ինչպես փողոցում կատարվող իրադարձություներից, այնպես էլ սոցիումից եկող արձագանքներից: Նորաձևությունը նույնպես չէր  կարող չենթարկվել  Body-positivity-ի ազդեցությանը: Վերջին տարիներին հատկապես  էականորեն փոխվել են բրենդների մոտեցումները։ Նրանք արդեն նկարահանում են ոչ ստանդարտ  չափսերով աղջիկների. «90-60-90»-ը վաղուց արդեն ակտուալ չէ, կարող եք հանդիպել ինչպես պլյուս սայզի (+ size), այնպես էլ մաշկային հիվանդություներ ունեցող կամ արատներ ունեցող մոդելների:

-Հնարավո՞ր է, որ մի քանի տարի հետո Body-positivity-ի գաղափարախոսությունը այնքան զարգանա, որ սկսի թելադրել նորաձևության նոր չափորոշիչները։

 -Body-positivity-ին, որպես շարժում, չի կարող ինքը թելադրել նորաձևության ընդհանուր ստանդարտներ, բայց դրա վրա էականորեն ազդել կարող է: Ըստ իս, եթե խոսում ենք հայաստանյան շուկայի մասին, այն բավականին դանդաղ է զարգանում: Առաջին  ակնհայտ օրինակը «Oriflame» ընկերության արշավն էր, երկրորդը, թերևս,  «Be normal company»-ին, որն իրականացրեց «Celio» ֆրանսիական ընկերությունը, ընդ որում, վերջինիս ադապտացիան  հատկապես հայկական շուկայում միանշանակ չընկալվեց: «Ավանտա»-ն էլ բոլորովին վերջերս արեց արշավ մարմնի դրական ընկալման և ինքդ քեզ այդպես սիրելու մասին:

-Ի՞նչ նոր մարտահրավերներ է ստեղծել  Body-positivity-ի գաղափարախոսությունը նորաձևության աշխարհի  համար։

-Նորաձևության և  Body-positivity-ի շարժման հիմնական կոնֆլիկտը այն է, որ Body-positivity-ի շարժման կողմնակիցների մի մասը մերժում է իր արտաքինը շտկելու բոլոր փորձերը և  իր խնամքը ընկալում է անբնական, վնասակար և արտաքին աշխարհի կողմից պարտադրված։ Body-positivity-ին այսօր շատ հաճախ քարոզում է, որ արտաքինը շտկելու բոլոր փորձերը անիմաստ են,  և դու պետք է քեզ սիրես այնպիսին, ինչպիսին կաս: Այսինքն՝ մաքսիմալ բնական լինես: Ես կարծում եմ` այս ամենը հասարակության առողջ զարգացմանը էականորեն խոչընդոտում է:

Թիվ 1 Պարադիգմ»-ում տված հարցազրույցում նշել եք, որ պրոպագանդել փոքրամասնության խնդիրը սխալ եք համարում։ Արդյոք այդ փոքրամասնությունը Body-positivity-ի  մասնակիցներին եք համարում, և եթե նրանց եք համարում, նույն կարծիքն ունե՞ք տվյալ հարցի վերաբերյալ։

-Body-positivity-ին թեև շատ ուղղություներ ունի, բայց իր հիմնական, առանցքային մեխը ավելորդ քաշն ու մաշկի թերություններն են: Փոքրամասնություններ ասելով՝ նկատի եմ ունեցել ավելորդ քաշի խնդիր ունեցողներին: Առողջ քաշը բժշկակական տեսանկյունից միշտ ունի հիմնավորում, և ես խնդիր տեսնում եմ այնտեղ, որտեղ մենք այդ  ամենը թաքցնում ենք  և պահանջում վերաբերվել այդ ամենին որպես տրված մեծություն: Ոչ առողջ կենսաձևը չի կարող  բերել դրական արդյունքների, և այդ ամենի բացասական հետևանքները անխուսափելի են և կործանարար: Ես կարծում եմ` կարելի է ուղղակի խնդրին վերաբերվել որպես խնդիր, և լուծել այն՝ դրոշակ չդարձնելով  և չտարածելով այն մեծամասնության վրա: Այստեղ շատ էական է ընդգծել, որ փոքրամասնությունն այդ խնդիր ունեցողներն են, ոչ թե բոդիպոզիտիվիտի  քարոզողները: Շատ հաճախ էլ  բոդիպոզիտիվիտի ակտիվիստներ հանդիսանում են այդ խնդրի հետ ոչ մի առնչություն չունեցող անձիք:

Որպես ոլորտի մասնագետ՝ ինքներդ ի՞նչ եք ձեռնարկել, որպեսզի այդ իդելականացված ստանդարտները վերանան։

-Որպես ոլորտի մասնագետ՝ ես իմ ընկերությամբ փորձում եմ Հայաստանում նորաձևության ոլորտը զարգացնել, և խնդիրները, որոնց հետ բախվում ենք, ավելի շատ մոդելային արտաքինին չեն վերաբերվում: Մենք այժմ մոդելային քասթինգներ ենք իրականացնում  և ինքներս ենք ընտրում  այն աղջիկներին, ում պարզապես համարում ենք տվյալ բրենդին համապատասխան: Այսիքն`մեզ համար ամենևին էական չի` ինչ հասակ  ունի մոդելը, իր համամասնություները: Բայց բնականաբար կան ֆոտոշութեր և գովազդաների նկարահանումների տեսակներ, որոնք խիստ որոշակի պահանջներ ենթադրում են: Body-positivity-ի տեսանկյունից կարծատիպեր չեմ կոտրում, որովհետև ես ինքս այդ շարժմանը հավանության չեմ արժանեցնում: Կարծում եմ` պետք է  պրոպագանդել առողջ ապրելակերպը, և եթե գիրությունից  առողջական խնդիր է առաջացել, պետք չէ ասել՝ սիրեք ձեր մարմինը և ոչինի մի արեք: Պետք է ասել` ապրեք առողջ և փորձեք շտկել խնդիրները: Օրինակ` պլյուս սայզ հագնող կանայք Հայաստանում ունեն հագուստ գտնելու խնդիր։ Մեր գործընկերներից մեկն արդեն սկսել է արտադրել  պլյուս սայզ հագուստ։ Այդ տեսանկյունից, կարծում եմ, դա կարծատիպեր կոտրել չէ, այլ ուղղակի շուկային ընդառաջ գնալ:

Թիվ 1 Պարադիգմ»-ում տված հարցազրույցում նշել էիք, Body-positivity-ին մարքեթինգի տեսանկյունից նեյրոմարքեթինգի ձևով է հանդես գալիս։ Մի փոքր կմանրասնե՞ք՝ ինչ ձևերով է նեյրոմարքեթինգը համակցվում Body-positivity-ի հետ։

-Նեյրոմարքեթինգի ուսումնասիրություններից մեկում բացահայտվել է, որ մարդու ուղեղում կան հայելային կոչվող նեյրոններ, որոնք առաջ են քաշում մի  փաստ, որ մարդը փորձում է նմանօրինակել վարքը: Օրինակ`եթե դուք հորանջող մարդու եք տեսնում, դուք  անմիջապես ցանկություն եք ունենում հորանջելու։ Այդ նույն տրամաբանությամբ էլ կարող է գովազդում տեսած աղջկան կրկնօրինակելու  ցանկությունը առաջանալ: Այդ  է պատճառը, որ շատ հաճախ ինչ թելադրվում է, այդ էլ մասսայական է դառնում: Body-positivity-ին մարքեթինգի տեսանկյունից շատ շահեկան է, որովհետև այն հնարավորություն է տալիս տարբերվելու, բայց, որպես առողջ հասարակության ջատագով, ես այդքան էլ չեմ նպաստում այդ գաղափարախոսության տարածմանը:

Ստեֆանի Օհանջանյան

4-րդ կուրս

Կիսվել