Բռնության տեսության առանձնահատկություններն ու վերջինիս դերը հայկական մեդիադաշտում

Բռնության տեսության առանձնահատկություններն ու վերջինիս դերը հայկական մեդիադաշտում

327

Ժամանակակից ԶԼՄ տեսություններից է այսպես կոչված «Կուլտիվացիայի տեսությունը», որի հեղինակն է Ջորջ Գերբները։ Համաձայն այդ տեսության`ԶԼՄ-ների տված բովանդակությունը յուրահատուկ մի տեքստ է, որի օգնությամբ ի սկզբանե ձևավորված տեղեկատվությունը փոխանցվում է սպառողին` համապատասխան արձագանքներ, հույզեր, մտքեր, վարքային դրսևորումներ ձևավորելու նպատակով:  

Հեռուստաեթերի բռնությամբ հագեցածությունը պայմանավորված է երկու հանգամանքով. նախ` մարդիկ նախընտրում են իմանալ «ճշմարտությունը», ճանաչել «իրական կյանքը», որը, ըստ ավանդույթի, պետք է որ բարդ, դաժան լինի, քանի որ մեծ մասամբ այդպես է սերնդեսերունդ փոխանցվում կյանքի և կյանքին հարմարվելու վերաբերյալ ընկալումների ամբողջությունը: Միևնույն ժամանակ, որքան շատ է տեղեկությունը կյանքի դժվարությունների մասին, այդքան արդյունավետ կլինեն պատասխան գործողությունները: Հեռուստադիտողի պահանջարկը ձևավորում է համապատասխան առաջարկը` հեռուստաեթերը հագեցվում է բռնության տեսարաններով, դրամատիկ իրավիճակներով, պայքարով։ Առկա է նաև հակառակ ազդեցությունը. որքան շատ են մեզ բռնություն ցուցադրում, այնքան հեշտ ենք մենք դրան համակերպվում, և բռնությունը դառնում է կյանքի մասին մեր, հատկապես երեխաների, պատկերացումների անքակտելի մասը: 

Ժամանակակից հայկական հեռուստաեթերում և հատկապես հեռուստասերիալներում, որոնք ակտիվորեն դիտվում են նաև անչափահասների կողմից, տարատեսակ բռնությունը (հոգեբանական և ֆիզիկական, մարդկային տառապանք, բռնություն հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ և այլն) կազմում է հայկական հեռուստասերիալների սյուժեների մեծ մասը։ 

Ոլորտում Ջ.Գերբների կարևոր ներդրումներից է հեռուստադիտողների տիպաբանումը, որի համաձայն՝ հեռուստադիտողները բաժանվում են երկու խմբի.

1. «Ծանր» հեռուստադիտողներ, որոնք անընդմեջ 4 և ավելի ժամ դիտում են հեռուստացույց` անկախ նրանից, թե ինչ է ցուցադրվում, և որոնց համար հեռուստացույց դիտելը ինքնանպատակ է:  Համապատասխանաբար, հեռուստատեսային բռնությունը նրանց համար դառնում է իրական կյանքի մասին պատկերացումների հիմնական սյուժեն: 

2. «Թեթև» հեռուստադիտողները հեռուստատեսությունը կուռք չեն դարձնում, այն ընկալում են որպես բազում տեղեկատվական աղբյուրներից ընդամենը մեկը, և առհասարակ ԶԼՄ սպառումը կյանքի իմաստը չեն դարձնում: Դիտելով նախընտրելի հաղորդումը` փոխում են ալիքը կամ անջատում հեռուստացույցը` ունենալով այլ գործեր և զբաղմունքներ: 

Փաստորեն, ըստ վարկածի, «ծանր» հեռուստադիտողները պետք է իրականությունն ավելի բռնի պատկերացնեն։

Այսպես, եթե մարդն իր կյանքում բախվել է բռնության, դարձել է դրա զոհը, ապա դիտելով նմանատիպ դրսևորումներ հեռուստաէկրանին` էլ ավելի է հաստատվում զոհի կարգավիճակում, ոչ միայն չի կարողանում մոռանալ իր հետ պատահածը, այլև շարունակում է խորացնել իր հոգեբանական ապրումները: Նույնը վերաբերում է իրական կյանքում բռնություն կիրառողներին, որոնք դիտում են այդ վարքը հեռուստահերոսների կատարմամբ և էլ ավելի համոզվում, որ ճիշտ են վարվել: Որպես հետևանք, ըստ Ջ.Գերբների, հանրությունում ձևավորվում են վախեցած, անորոշության մեջ ապրող քաղաքացիներ, որոնց կառավարելը հեշտ է: 

Ինչպես և ցանկացած տեսությունում, «Բռնության քարոզման (կուլտիվացիայի)» տեսությունում նույնպես առկա են վիճահարույց մոտեցումներ։ Մասնավորապես, տեսության վիճելի հարցերից են.

 ● Տեսության մեջ բռնության սահմանումը չի տարբերակվում (կեղծ թե իրական բռնություն)

● Տարբեր մարդիկ միևնույն տեղեկատվությունը և, մասնավորապես, բռնության տեսարանները տարբեր կերպ են ընկալում, ինչը կախված է անհատական հոգեբանական առանձնահատկություններից: Հեռուստադիտողը միշտ կարող է փոխել ալիքը` հրաժարվելով դիտել բռնության տեսարաններ և նախընտրելով մեկ այլ սյուժե 

 ● Բռնության և, մասնավորապես, հանցավոր վարքի պատճառները տարբեր են. անբարենպաստ սոցիալական միջավայր, տարբեր տեսակի հոգեկան հիվանդություններ, կրթության բացակայություն, անձնական դրդապատճառներ և այլն: 

Հայկական մեդիադաշտի ուսումնասիրություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոփոխության ենթարկվեց  նաև առցանց մեդիան։ Այժմ ամեն րոպե որևէ լուր, իրադարձային կամ թեմատիկ նյութ է հրապատակվում, տարածվում են լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք արվել են դեպքի վայրից։ Լսարանը անմիջապես ստանում է տեղեկատվությունը, իսկ լրատվամիջոցները պայքարի մեջ են մտնում միմյանց հետ, թե ով ավելի շուտ կհրապարակի, ով ավելի շատ դիտում կունենա, ում նյութը ավելի սենսացիոն կլինի։ Սենսացիա, բռնություն, սպանություններ, կրակոցներ` այն վերնագրերը, որոնք պարունակում են վերոնշյալ բառերը, չեն վրիպում ընթերցողների աչքերից, գրավում են, ու նյութն ունենում է ևս մեկ դիտում։ Հայկական լրատվադաշտում թերևս ամեն օր կարելի է հանդիպել բռնության տարրեր պարունակող հրապարակումների։ Հարց է առաջանում, արդյո՞ք մեր շրջապատում միշտ է այդքան շատ եղել բռնությունը, թե՞ մեդիան նախկինում լռել է։

Բնականաբար, առցանց լրատվական կայքերում ու հեռուստատեսությունում բռնություն պարունակող նյութերը իրարից տարբերվում են։ Հեռուստատեսությունը  որոշ չափով «զտում է» նյութերը, այնուհետև հրապարակում։ Գոնե ուղղակի լրատվականների դեպքում այդպես է։ Սակայն կան հաղորդումներ, որտեղ խախտվում են էթիկայի բազմաթիվ կանոններ։ 100 հոգու շրջանակներում իրականացրած հարցման միջոցով փորձեցինք հասկանալ, թե վերջիններս բռնության տարրեր պարունակող նյութեր ավելի հաճախ որտեղ են հանդիպում։

Այսինքն` 100-ից 78-ը կարծում է, որ առցանց տիրույթում բռնության տարրեր պարունակող հրապարակումներ ավելի շատ են լինում։ Դա կարող ենք մեկնաբանել նաև նրանով, որ սոցիալական ցանցեր կամ տարբեր այլ կայքեր մուտք ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, բնական է, որ նրանց մի մասը կարող է անգամ մեդիագրագետ չլինել։ Հեռուստատեսության դեպքում մի փոքր այլ է. այստեղ ցանկացած հաղորդման վրա աշխատում են, նախապես ծրագրում են, համակարգում ու գիտեն, թե այդ ամենը կոնկրետ որ լրարանին է ուղված լինելու։ 

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ավելի շատ բռնություն պարունակող տեսարաններ հանդիպում են «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման շրջանակվերում, որին հաջորդում է «Սուր անկյունը», չեն զիջում նաև հեռուստասերիալներն ու լրատվական թողարկումները։ Թվում է, թե բռնությունն ամենուր է։

Առցանց տիրույթում ավելի բռնության տարրեր պարունակող հրապարակումների թվով առաջինն է shamshyan.com-ը, 100-ից 78 հոգին կարծում են, որ այս կարքում ամենաշատն են բռնության մասին նյութեր հրապարակվում։ Երկրորդ տեղում է news.am-ը` 100-ից 38 ձայն։ 

Ուսումնասիրելով հայկական առցանց կայքերը կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր ոք, ում տեղեկատվության աղբյուրները առցանց կայքերն են, մեկ օրվա ընթացքում միջինում կարդում է 2-3 բռնության տարրեր պարունակող լուրեր։ Հարցման արդյունքում պարզ է դարձել սակայն, որ ոչ բոլորն են կարողանում նմանատիպ լուրերը կարդալ մինչև վերջ։

Վստահորեն կարող ենք ասել, որ բռնություն պարունակող լուրերը, ֆիլմերը, հաղորդումներն ու տեսանյութերը ազդում են լսարանի վրա, եթե ոչ բոլորի, ապա գոնե մի մասի։ Մեր ուսումնասիրությունն ամփոփում ենք հետևյալ հարցումով, որն ուղղել ենք լսարանին, հասկանալու համար, թե ըստ նրանց, բռնություն պարունակող լուրերը ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Մեծ մասը նշում է, որ այդպիսի նյութերն առհասարակ բացասական ազդեցություն են ունենում, հատկապես երեխաների վրա։

Լուսինե Գուլյան

4-րդ կուրս

Կիսվել