Հունիսի 17-ին Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանի բացմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, հերոսի քույր, ակումբի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, ակումբականներ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը, ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Ափոյանը, բարձրաստիճան զինվորականներ, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մայրեր, նորօրյա հերոսներ և այլք:

Ներկաներից ոմանք պատմեցին իրենց հիշողությունները առյուծասիրտ հայորդի և պատվավոր համալսարանական Թաթուլ Կրպեյանի մասին՝ ողջունելով տուն-թանգարանի հանդիսավոր բացումը և հետագա գործունեությունը՝ միտված երիտասարդների (և ոչ միայն) հայրենաճանաչման գործին:

Բացման արարողությանը ելույթ ունեցան  ՀՀ ՊՆՍպայիտան «Զորակն» երգի  և «Կարին» ազգագրական երգի և պարի համույթները:

 

Միլենա Մկրտչյան

1-ին կուրս

Կիսվել