Հանցագործությունների դինամիկան Հայաստանում

Հանցագործությունների դինամիկան Հայաստանում

293

Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդյանին Երևան քաղաքի դտախազության կեղմից ներկայացված զեկույցի համաձայն՝ բացի սեփականության դեմ ուղղված հանցագործություններից, Երևան քաղաքում մյուս բոլոր հանցատեսակների աճ է գրանցվել, բացահայտումների տոկոսը՝ նվազել է։

Ըստ վիճակագրական կոմիտեի ներկայացված տվյալների 2021 թվակալնին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 30245, որից 4813-ը կազմում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Համեմատելով տվյալ ցուցանիշները նախորդ 10 տարիների առկա տվյալների հետ՝ պարզ է դառնում, որ այս ցուցանիշը  2011 թվականի համեմատ աճել է կրկնակի անգամ։

Կրիմինալոգ Աննա Մարգարյանը նշում է, որ ամբողջ աշխարհում է նկատվում հանցավորությունների թվի աճ, ոչ միայն Հայաստանում։

«Հայ իրականության մեջ հանցավորությունների աճը շատ ավելի բնական է` կապված մի շարք սոցիոլական խնդիրների հետ։ Հայտնի է, որ ամեն բեկումնային փոփոխություն բերում է մի շարք հետևանքների: Օրինակ՝ Խորհրդային Հայաստանի փլուզումուց հետո 92-93թթ. հանցավորությունների թիվը կտրուկ աճեց: Սա բնական էր` կապված կատարված փոփոխությունների հետ»։

Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է քրեական օրենսգրքով:

Տենդենցի վերաբերյալ պրոբացիայի ծառայության հոգեբան Սիրարփի Մուշեղյանը նշում է. «Տնտեսաքաղաքական վիճակը բավականին մեծ ազդեցություն է ունենում հանցագործությունների դինամիկայի վրա: Պատերազմակամ իրավիճակի, Պանդեմիայի, համաճարակի շրջանում վիճակագրական տվյալները ուսումնասիրելիս ակնհայտ է, որ աճել է ընտանեկան բռության դեպքերի թիվը, քանի որ բոլորը այսպես ասած տանն էին, տանից դուրս չէին գալիս, ընտանիքի անդամների ավելի հաճախ էին իրար հետ շփվում և այլն: Սա տեղի ունեցավ և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում: Սոցիալական պայմանները նույնպես ունենում են իրենց ուղղակի ազդեցությունը»։

Սակայն, ըստ հոգեբանի՝ հանցագործությունը, ճիշտ է, կապված է սոցիալական գործոնների հետ, սակայն առավելապես պայմանավորված է հոգեբանական գործոնների ազդեցությամբ: Այսինքն, եթե ցանկանում ենք հանցագործությունների թիվը նվազեցնել, միայն սոցիալական վիճակի բարելավմամբ այդ նպատակին չենք կարող հասնել. հարկավոր է աշխատել անհատի անձնական որակների վրա:

Ներկայացված տվյալների համաձայն գրանցված հանցագործությունների մեջ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նկատելի նվազում է. եթե նախորդ տասնամյակի սկզբին գրանցված հանցագործությունների շուրջ 34.3%-ը կազմում էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ապա 2021 թվականին դրանց տենդենցը նվազել է՝ հասնելով 15․9%-ի։

Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը: Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար քրեական օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Կտրուկ նվազել է նաև դատապարտյալների ցուցանիշը։ Ըստ ՀՀ դատախազության 2021 թվանակնի ներկայացրած տարեկան հանցագործությունների քննության վերաբեյալ հաղորդման՝ 2021 թվականին 39,8%-ով աճել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ  դեպքերը։

«Մեր պետությունը վերջին տարիներին պատժողական քաղաքականությունից քիչ-քիչ անցում է կատարում վերականգնողական քաղաքականությանը, որը ինքնին դրական գործընթաց է: Եթե մարդ առաջին անգամ է հանցանք կատարում, և այլ մի շարք հանգամանքներ դատարանի համար հանդիսացել են մեղմացուցիչ հանգամանքներ, այդ դեպքում կիրառվել է տուգանք, փորձաշրջան և այլն, որոնք ավելի մեղմ ու ավելի ճիշտ տարբերակներ են»,-մեկնաբանում է հոգեբանը։

Հոգեբանը նշում է, որ ազատազրկումը պետք է լինի վերջին տարբերակը, որը պետք է կիարառվի հանցանք կատարած անձի հետ: Մարդուն պետք է տալ հնարավորություն մինչև ազատազրկումը որոշակի այլ պատիժների միջոցով շտկվելու հնարավորություն: Այսինքն՝ անձին պետք է վերասոցիալականացնել ու ներգրավել հասարակության մեջ: Մենք պատժելով չենք կարող անձին ուղղել:

«Շատ դեպքերում մենք հանցագործության գրանցում ունենում ենք, սակայն այն պատճառից ելնելով, որ դատական քննության ընթացքում բացակայում է համապտասխան հիմքերը` անհրաժեշտ ապացույցներ և այլն, հնարավոր չի լինում հանցանք կատարած անձին դատապարտել»,-թե ինչո՞ւ է նվազել առանձնապես ծանր հանցագործությունների և դատապարտյալների թիվը, պարզաբանում է կրիմինալոգը։

Ապահովության գործակցով ըստ 2022 թվականի տվյալների աշխարհում Հայաստանը զբաղեցնում է  8-րդ հորիզոնականը՝ տարածաշրջանային երկրներից ետևում թողնելով միայն հարևան Վրաստանին։

Գրանցված հանցագործություններից ամենատարածվածը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, որոնցից գերակշիռ մասը անձնական գույքի հափշտակությունը, այնուհետև մարդու/անձի դեմ  ուղղված հանցագործություններն են՝ առանձնապես դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը և հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Բավականին կտրուկ նվազել է նաև խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունների թիվը՝ տասը տարվա ընթացքում շուրջ 61%-ով։

Կրճատումների ֆոնին բացասական պրոգրեսիա է նկատվում հրազենի գործադրմամբ հանցագործությունների դեպքում. դրանց քանակը աճում է։

Զարուհի Տոնիկյան 

4-րդ կուրս

Կիսվել