ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ Է

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ Է

1252

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով՝ քաղաքապետարանին կից Ուսանողական խորհուրդը նախաձեռնեց  և անցկացրեց  «Մեկ օր քաղաքապետի պաշտոնում» խաղ-մրցույթը: Այն անցկացվեց երկու փուլով. առաջին փուլը ընտրություններն էին, որտեղ պայքարում էին առաջադրված 2 ուսանողուհիներ Տաթևիկ Էլոյանը և Էմմա Պողոսյանը:

Ամեն ինչ եղավ օրենքով սահմանված կարգով. սկզբում թեկնածուները ներկայացրին իրենց ծրագիրը, այնուհետև տեղի ունեցան թափանցիկ ընտրություններ: Ձայների հաշվարկի  ժամանակ պարզ դարձավ` քազաքապետի պաշտոնը  մեկ օրով կստանձնի Էմմա Պողոսյանը` իր ձևավորած թիմով:

-Հետաքրքիր նախաձեռնություն է, երկար եմ պատրաստվել, շատ լավ է, որ երիտասարդների ձայնը լսելի է դառնում: Ես շատ ուրախ եմ, որ քաղասքապետը հաշվի է առնում մեր կարծիքը,- նշեց Էմմա Պողոսյանը:

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ իր խոսքում հավելեց. «Երիտասարդների մասնակցությունը շատ է կարևորում, նրանք են մեր ապագան», և առաջարկեց, որ ուսանողները միանան և լավ ծրագիր մշակեն, որն էլ կիրականացվի նաև տոնից հետո:

Նախաձեռնության երկրորդ փուլում Էմմա Պողոսյանը իր թիմով մասնակցեց ամեն երեքշաբթի քաղաքապետարանում անցկացվող  բնակիևների ընդունմանը, լսեց նրանց խնդիրները` առաջարկելով լուծումներ:

 

Գոհար Նալբանդյան

3-րդ կուրս

Կիսվել