Դաջվածքներ. արվե՞ստ, թե՞ նորաձևության թելադրանք

Դաջվածքներ. արվե՞ստ, թե՞ նորաձևության թելադրանք

340

Ժամանակակից աշխարհում  դաջվածքներ անելչանելու մասին մտածում են գրեթե բոլորը՝ անկախ սեռից։ Դաջվածքները շատերին տալիս են ինքնավստահություն: Դրանց միջոցով կարելի է ծածկել նույնիսկ մաշկի թերությունները: Ոմանց համար էլ այն արվեստ է և գեղեցկություն։

22-ամյա Անին,  ով 3 ամիս առաջ արեց իր առաջին դաջվածքը, նշում է.

«Երկար ժամանակ տատանվում էի՝ դաջվածք անե՞լ, թե՞ ոչ, ի վերջո որոշեցի ռիսկի դիմել: Ընկերներից մեկը մոտ մեկ տարի առաջ էր արել, ու ինձ դուր էր գալիս դա: Հետո ես ու ընկերուհիս էլ որոշեցինք անել այն նույն դաջվածքը, որն արել էր ինքը: Հիմա չեմ փոշմանում որոշմանս համար, քանի որ շատ եմ հավանել աշխատանքը»:

Նախքան դաջվածք անելը, պետք է ճիշտ կողմնորոշվել սրահի և մասնագետի ընտրության հարցում,  խոսել մասնագետի հետ, որոշել դաջվածքի չափը, գույնը, որից հետո արդեն կկազմվի էսքիզը։ Ներկայումս չկա մտավախություն, որ հետագայում կփոշմանեք դաջվածքի համար, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս  վերացնել մշտական դաջվածքները։

Տատու-արտիստ Մարիամը նշում է.

«Հաճախ հաճախորդները իրենք չգիտեն, թե ինչ դաջվածք են ուզում։ Գալիս են ու ասում`  մի սիրուն որևէ դաջվածք  ենք ուզում: Սկսում են միասին ընտրել հարմար ու գեղեցիկ տարբերկ, որը կհամապտասխանի հաճախորդին, չի լինի վուլգար: Երկար փնտրտուքներից հետո ընտրում ենք աշխատանքը և սկսում կատարել այն: Դեռևս չեմ ունեցել այնպիսի այցելու, ով փոշամնել և հետո ցանկացել է մաքրել դաջվածքը: Գրեթե բոլորը նշում են՝ դաջվածքն իրենց օգնում է ավելի գեղեցիկ, ազատ, համարձակ զգալու հարցում»:

Մարիամի կատարած դաջվածքներից

Պրոցեդուրայի ավարտից հետո դաջվածքի գեղեցիկ տեսքը պահպանելը ձեր գլխավոր խնդիրը պետք է դառնա: Թե՛ էսթետիկ պատկերացումներով, և թե՛ առողջական նշանակությամբ կարևոր է իմանալ՝ ինչպես պետք է խնամել դաջվածքը սրահը լքելուց հետո:

«Խնամքը նպաստում է դաջվածքի տեսքին, ինչպես նաև մաշկի շուտ վերականգնմանը և գույնի թարմությանը: Լինում են բարդություններ. հաճախորդենորի մոտ երբեմն սկսվում է ալերիգիա, որը դանդաղեցնում է մաշկի վերականգնումը: Այս ամենից խուսափելու համար նախքան դաջվածք անելը հաճախորդի հետ քննարկում են հնարավոր բարդությունները, ներկայացնում այն ամենը, ինչն արդեն իրենից է կախված»,-հավելում է տատու-արտիստ Մաիամը:

Կան նաև այնպիսի մարդիք, ովքեր կտրկանապես դեմ են դաջվածքներին. 22-ամյա Քրիստինան հենց նրանցից մեկն է: Նա նշում է.

«Եթե ասեմ, որ դաջվածքներ տանել չեմ կարողանում, կնշանակի ոչինչ չասել:  Երբ կանանց ու աղջիկների վրա եմ տեսնում, ինձ համար շատ տգեղ է։ Տղաների դեպքում դաջվածքները ինչ-որ չափով փոձում եմ ընդունել: Կարծում եմ՝ դաջվածքներով մարդիկ փչացնում են իրենց մաշկը, ու ավելի գղեցիկ դառնալու փոխարեն՝ ուննում են հակառակ պատկերը»:

Դաջվածք անելիս պետք է  հաշվի առնել, որ այն բավականին լուրջ խնամք է պահանջում հետագա խնդիրներից խուսափելու համար։ Նաև կան մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում արգելված է դաջվածք անել։ Օրինակ` ԴԻԱՀ, ՄԻԱՎ, Հեպատիտ C, շաքարային դիաբետ և այլն:

«Սկզբնական շրջանում անհրաժեշտ է պաշտպանել դաջվածքը արևի անմիջական ճառագայթներից, որի արդյունքում այն կարող է կորցնել իր վառ գույնը։ Դաջվածքի ավարտից հետո մասնագետն այն մշակում է հակաբորբոքային կամ վերքերը վերականգնող միջոցով։ Նաև նշեմ, որ այն կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ, ընդ որում խրոնիկ», զգուշացնում է մաշկաբան Արմինե  Պետրոսյանը։

Այնուամենայնիվ, միշտ կարևոր է հետևել մասնագետի անհատական ցուցումներին, երկար խորհրդակցել նախքան դաջվածք անելը: Անկախ ամեն ինչից՝ խորհուրդ է տրվում երկար մտածել դաջվածք անելուց առաջ:

Մերի Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել