Ժուռնալիստիկայի ֆակուլտետի էթիկայի կանոնագիր

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի էթիկայի կանոնագիր

293

Մենք` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներս, ընդունելով արտահայտվելու ազատությունը՝ որպես բարձրագույն արժեք,  երդվում ենք.

  • ծառայել հանրությանը` հաղորդելով ճշգրիտ, անկողմնակալ լրատվություն և ստուգված փաստեր,
  • ձեռնպահ մնալ անհիմն, մոլորեցնող կամ խեղաթյուրված նյութերի հրապարակումից,
  • հիմնախնդիրները կամ թեման լուսաբանել համակողմանի,
  • կարծիքը, վարկածը կամ մեկնաբանությունը չներկայացնել որպես փաստ, դրանք հստակորեն տարանջատել,
  • մասնագիտական գործունեությունն իրականացնելիս չընդունել նվերներ,
  • չգրել պատվերով նյութեր,
  • քաղաքականության մեջ ներգրավվելիս` դադարեցնել լրագրողական գործունեությունը,
  • վկայակոչել լրատվության աղբյուրը` բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի անհրաժեշտությամբ խոստացել ենք չբացահայտել այն,
  • չհրապարակել այնպիսի նյութ, որը զրպարտում կամ անվանարկում է անհատին կամ կազմակերպությանը, պատրաստակամորեն լսել նրանց կարծիքն ու պատասխանի հնարավորություն տալ,
  • չհրապարակել անհատի անձնական կյանքի մանրամասներ` առանց նրա թույլտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկությունների հրապարակումը կարող է ծառայել հանրության շահերին,
  • հարգել և պահպանել ազգային կենսունակ ավանդները,
  • հարգել հեղինակային իրավունքը և գրագողություն չանել:

Ե ր դ վ ու մ   ե ն ք,

Ե ր դ վ ու մ   ե ն ք,

Ե ր դ վ ու մ   ե ն ք

Կիսվել