Անփոխարկելի թոքենները (NFT) և արվեստը

Անփոխարկելի թոքենները (NFT) և արվեստը

374

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ հանդիպում NFT փորձագետ, NFT Armenia հարթակի հիմնադիր Հայկ Ազարյանի հետ։Հանդիպման ընթացքում նա պատմեց NFT տեխնոլոգիայի, դրա` արվեստի ոլորտում գործածության և հնարավորությունների մասին։

Իսկ ի՞նչ է NFT-ն։Հապավումը բացվում է որպես non-fungible token (անփոխարկելի թոքեն)։ Այն համարվում է օրիգինալ թվային ապրանք, որի սեփականության իրավունքը կարելի է փոխանցել թվային եղանակով։ Ցանկացած թվային բան կարող է դառնալ NFT (անփոխարկելի թոքեն), որը օբյեկտի կրիպտոգրաֆիկ հավաստագիրն է։ Այն հնարավոր է գնել կամ վաճառել նույն մեխանիզմով, որով գնում կամ վաճառում են կրիպտոարժույթը։

Իսկ ահա NFT-ների շուրջ ոգևորությունը արվեստում պայմանավորված է նրանով, որ նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել և վաճառել արվեստ թվային հարթակում։

NFT-ները  հասանելի են բոլորին, ցանկացած մարդ կարող է դրանք ներբեռնել կամ պատճենել։ Այդ դեպքում ինչու՞ են մարդիկ միլիոնավոր դոլլարներ վճարում դրանց դիմաց։ Բանախոսը այսպես մեկնաբանեց.

«Երբ ինչ-որ մեկը գնում է NFT, նա նաև գնում է դրա հեղինակային իրավունքները»։

Ինտերակտիվ հանդիպում-քննարկումը ուղեկցվեց հարց ու պատասխանով։Հանդիպմանը ներկա էին ծրագրավորողներ, NFT ոլորտում արդեն իսկ որոշակի գործունեություն ծավալած մարդիկ, ինչպես նաև նկարիչներ և արվեստագետներ, որոնք ևս հետաքրքրված էին թվային հարթակի այս նոր ու մարտահրավերային հնարավորությամբ։

Մանե Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել