Տեղի ունեցավ «100 փաստ ծնողավարության մասին» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «100 փաստ ծնողավարության մասին» գրքի շնորհանդեսը

387

Սեպտեմբերի 9-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի ունեցավ ԵՊՀ  հոգեբանության ամբիոնի դասխոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոսե Խաչիբաբյանի հեղինակած «100 փաստ ծնողավարության մասին» գրքի շնորհանդեսը:             

Գիրքը նրանց համար է, ում հետաքրքրում է ծնողավարության կանոնները և ովքեր կարևորում են իրենց ներկա կամ ապագա երեխաների լիարժեք ու  երջանիկ զարգացումը։

Սոսեյի խոսքով՝ հասարակական տարբեր վայրերում հաճախ լսել է բացասական ենթատեքսով արտահայտություններ՝ ուղված երեխաներին, ինչն էլ հիմք է հանդիսացել գրքի ստեղծման համար։

«Մոտիվն այն է, որ այսօր, ձեռնարկելով որոշակի քայլեր, 20-25 տարուց կունենանք ավելի կրթված և առողջ հասարակություն»,- մեջբերեց Սոսեն։

Գրքում հատկապես ընդգրկված են այն նախադասությունները և արտահայտությունները, որոնք հաճախ են ծնողները ասում երեխաներին՝ չգիտակցելով դրանց հետևանքները: Օրինակ՝ «Իսկ դասընկերդ ի՞նչ ստացավ», «Սպասիր հայրդ տուն գա», «Ճիշտ և ճիշտ հորաքույրդ (տատիկդ, պապիկդ) ես» և շատ ու շատ նման արտահայտություններ, որոնք հեղինակը դիտարկել և վերլուծել է երեխաների տեսանկյունից։

Հանդիպումը կայացավ հարց ու պատասխանի ձևաչափով, ներկաները թեմայի վերաբերյալ կիսվեցին իրենց փորձով և կարծիքներով:

Ալինա Սաակյան

2-րդ կուրս

Կիսվել