Ավանդական դարձած Գորգփռոցին Կոնդում

Ավանդական դարձած Գորգփռոցին Կոնդում

201

 Սեպտեմբերի 10-ին Երևանի թաղամասերից մեկի ՝ Կոնդի հրապարակը ծածկված էր Հայկական գորգերով և կարպետներով:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միջոցառումը կազմակերպել էր հայկական գորգի ազգային կենտրոնը:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ զրույց-դասախոսություն Հայաստանի ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանի և «Որդան կարմիր» հայկական գորգի թանգարանի գիտացուցադրական բաժնի ղեկավար Անի Ոսկանյանի հետ: Նրանք խոսեցին հայկական գորգարվեստի և թաղիքագործության մասին:

Լալա Մնեյանի խոսքով` շատ կարևոր է, որ աշխարհը հայությանը ճանաչի  իր մշակույթով:

«Մենք բարձր մշակույթ ունեցող ազգերից ենք, և մարդկության, քաղաքակրթության պատմության մեջ հայությունը շատ մեծ գործ է արել: Այդ ամենը, ցավոք, ոչ միայն ուրիշները չգիտեն, այլ նույնիսկ մենք չգիտենք»,- նշեց Լալա Մնեյանը:

Անի Ոսկանյանը հավելեց, որ իրենց նպատակն է վերականգնել ազգային ավանդույթները, պահպանել հայկական ժառանգությունը, ինչպես նաև հայկական գորգը ճանաչելի դաձնել ամբողջ աշխարհին:

«Միջոցառմանը ներկա են ոչ միայն հայեր, այլ նաև զբոսաշրջիկներ: Սա շատ ուրախալի փաստ է, քանի որ Հայաստանից հեռանալիս նրանք իրենց հետ կտանեն այդ պատկերները»,-նշեց Անի Ոսկանյանը:

Ի դեպ, հետագայում նախատեսվում է  նմանատիպ միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում, սահմանամերձ գյուղերում:

Էլեն Խուդոյան

2-րդ կուրս

Կիսվել