Երկու մարտական ընկերներին փրկած հերոսի մասին

Երկու մարտական ընկերներին փրկած հերոսի մասին

575

44-օրյա պատերազմի հերոս Ռուբեն Համբարձումյանը հայտնի Համբաձումյանների տոհմից է և դեռ դպրոցում միշտ առանձնացել է մաթեմատիկայից ու ֆիզիկայից ունեցած իր բացառիկ գիտելիքներով: Նա մի քանի րոպեում լուծում էր ամենաբարդ թվացող խնդիրը: Իր գիտելիքները կիրառել է նաև բանակում:  Ընկերները պատմում են, որ չնայած Ռուբենը ֆիզիկապես թույլ էր, բայց շատ խելացի էր: Իսկ պատերազմի օրերին հիմնական հաշվարկները Ռուբենն էր անում:

Ռուբենը վախենում էր անգամ մի փոքր արյունից, սակայն շատ զգայուն էր ուրիշների ցավի հանդեպ: Չնայած ինքն էլ վիրավորվել էր, սակայն շարունակել է կռվել ու փրկել է երկու մարտական ընկերներին:

Քաղցրակեր էր, ու առանց քաղցրի չէր պատկերացնում իր օրը: Քույրն էլ պարբերաբար քաղցրեղեն էր ուղարկում  նրան տարբեր գրություններով: Հումորային բովանդակությամբ գրություններով էին շփվում միմյանց հետ:

Զինվորական հագուստը երբ հանձնել են ընտանիքի անդամներին, գրպանում եղել է հենց քրոջ գրություններից մեկը, որը փակցված էր եղել նրա ուղարկած քաղցրի վրա: Հագուստից բացի եղել է հեռախոսը, որտեղ եղել է երկու նկար. մեկը ինքն էր իր զենքով նկարված, մյուսն էլ քույրիկի ուղարկած քաղցրեղենի նկարն էր:

Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Կիսվել