ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆ. «ԷՐԴՈՂԱՆԸ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆ Է ԲՌՆԵԼ»

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆ. «ԷՐԴՈՂԱՆԸ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱՆ Է ԲՌՆԵԼ»

1834

Թուրքական մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը վստահեցնում է, որ Թուրքիայում կա որոշակի ժողովրդավարություն, բայց պետականությունը փոխել չի ստացվում: Այդ մասին վերջինս հայտարարեց սեպտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Պատգամավորական գործունեության ընթացքում սա Պալյանի՝ Հայաստան կատարած առաջին այցն է: Հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծման այլընտրանքային տարբերակ պատգամավորը չի տեսնում. «Թուրքիայում պայմանները, դժբախտաբար, օրեցօր վատանում են: Պատմական խնդրի լուծումը ես միայն ժողովրդավարությամբ եմ տեսնում, այլ ճամփա չգիտեմ»:

Անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական կյանքին ՝ Փայլանը խոսեց նաև քրդական պետության ստեղծման հեռանկարների մասին. «Մեր կուսակցությունը կողմ է տեղական՝ նահանգի մակարդակով ժողովրդավարության բարձրացմանը: Այն, ինչ մենք անվանում ենք Արևմտյան Հայաստան, այսօր քրդերն անվանում են Քրդստան: Մենք կարծում ենք՝ տարածքի անվանումն այդքան էլ կարևոր չէ՝ Թուրքիա, Հայաստան կամ Քրդստան: Կարևոր է, որ այնտեղ իշխի տեղական ժողովրդավարությունը»:

Հիշեցնենք, որ Կարո Փայլանը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու սեպտեբերի 18-20-ը կայանալիք՝ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել