Ռուս-ուկրաինական պատերա՞զմ, թե՞ Հռոմի ստատուտ․ ո՞րն է կոնյակի արտահանման ծավալների նվազման պատճառը

Ռուս-ուկրաինական պատերա՞զմ, թե՞ Հռոմի ստատուտ․ ո՞րն է կոնյակի արտահանման ծավալների նվազման պատճառը

400

Հայկական կոնյակի արտահանման ծավալները 2023-ի առաջին 9 ամիսների ընթացքում նվազել են:

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության՝ մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է ավելի քան 18 հազար լիտր 100%-անոց սպիրտի հաշվարկով կոնյակ։ Նույն թվականին ՀՀ-ից արտահանվել է 19 հազար լիտր 100%-անոց սպիրտի հաշվարկով կոնյակ։ 2022-ին արտադրման ծավալը կազմել է ավելի քան 23 հազար լիտր, իսկ արտահանմանը՝ ավելի քան 20 հազար լիտր։ Մինչդեռ 2023-ին կոնյակի արտադրությունը կազմել է ընդհանուր՝ ավելի քան 11․400  լիտր, իսկ արտահանումը՝ ավելի քան 11․900 լիտր: Այսինքն 2022թ․ համեմատ արտադրման և արտահանման ծավալները նվազել են համապատասխանաբար 50,4%-ով և 40,5%-ով։  

Նախարարությունը նաև հայտնել է, որ ՀՀ-ից կոնյակի արտահանման 5 հիմնական երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը և Լատվիան։ Այսինքն հայկական կոնյակի սպառման գրեթե ամբողջ շուկան ԱՊՀ տարածաշրջանն է։ 

Որն է նման կտրուկ անկման պատճառը․

Մի քանի ամիս առաջ Հայաստանից ալկոհոլային արտադրանք տեղափոխող բեռնատարներին Վերին Լարսի անցակետում թույլ չէր տվում հատել ՌԴ սահմանը։  Լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Վերին Լարսում առաջացած իրավիճակը պայմանավորված է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման համար ՌԴ հնարավոր «պատժամիջոցներով», ՀՀ Էկոնոմիկայաի նախարար Վահան Քերոբյանը պատասխանել էր․«Չէի ասի, թե դա ունի քաղաքական ենթատեքստ»։

Հայաստնի պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու Արմեն Քթոյանի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակումներ է կիրառել ներկրման համար, որը պայմանավորված է ՌԴ-ում տեղի ունեցող որոշ գործընթացներով։  

Քաղաքական գործոնի ազդեցությունը գործնականում բացառում է նաև տնտեսագետ Մարինա Առաքելյանը։ Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը չի կարող ոչ մի կերպ խոչընդոտել արտահանմանը․ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներով  բարձված բեռնատարների արգելվեց ռուսական սահմանը հատել, քանի որ ռուսական կողմից զգուշացում էր եղել ալկոհոլային արտադրանքի որակի բարելավման վերաբերյալ։

Տնտեսագետը հավելում է, որ ԵԱՏՄ համապատասխան պայմանագրով հայկական կոնյակը տրանզիտ և՛ Բելառուս է արտահանվում, և՛ Ղազախստան։ Վերին Լարսի անցակետի մոտ բեռնատարների կուտակումների պատճառով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պայմանավորվածություն ձեռք բերեց ռուսական կողմի հետ, որպեսզի ժամանակ տրվի արտադրողներին կոնյակի որակի ապահովման իրենց սխալներն ուղղման համար։

Ուշագրավ է, սակայն, որ ռուսական կողմը հենց Հայաստանի կողմից իրավական այդ փաստաթղթի վավարեցմանը և դրա շուրջ երկու երկրների միջև ճգնաժամի ծավալմանը զուգահեռ սկսեց նկատել Հայաստանից ներկրվող ալկոհոլային խմիչքների և մասնավորապես կոնյակի որակի հետ կապված խնդիրը։ Եվ դա այն դեպքում, որ թե՛ ՌԴ-ն և թե՛ Հայաստանը գտնվում են միևնույն տնտեսական գոտում՝ ԵԱՏՄ-ում։ 

Այսուհանդերձ, տնտեսագետ Մարինա Առաքելյանը մեզ հետ զրույցում ևս երկու խնդիր է առանձնացնում․ առաջին՝ 2023 թվականի առաջին ամիսներին Վերին Լարսի անցակետի նորմալ չգործելը և ճանապարհին շինարարական աշխատանքները, որոնց հետևանքով նվազել էր անցակետի թողունակությունը։ Երկրորդ՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Ուկրաինական շուկան համարվում էր Հայաստանից կոնյակի արտահանման երրորդ շուկան՝ ռուսական և բելառուսական շուկաներից հետո։ Ըստ տնտեսագետի՝ ռազմական դրության հայտարարումից հետո այդ շուկա արտահանումը դադարեցվել է։

  Անկախ պատճառներից՝ շատ ավելի էական է այն հարցը, թե ինչպիսի տնտեսական էֆեկտ կունենա այս անկումը Հայաստանում հենակետային համարվող կոնյակի արտադրության և արտահանման հետագա միտումների համար։ Մարիա Առաքելյանն այս հարցի պատասխանն առավելապես կապում է նրա հետ, թե ինչպիսին կլինեն կոնյակի որակի հետ կապված ՌԴ պահանջներն առաջիկայում։  «Եթե ՌԴ-ն  որակի հետ կապված հարցը նույն կերպ դնի, ինչ այս տարվա սկսզբից, ապա, անկման էֆեկտը երկարաժամկետ կլինի։ Եթե մյուս տարվա սկսզբին չբարելավվի կոնյակի որակը, Ռուսաստանը պարզապես կարգելի անորակ ապրանքի ներմուծումն իր տարածք»,-ասում է նա։

 Խնդիրն այն է, սակայն, որ եթե իսկապես խնդիրը հիմնականում ՌԴ որակական չափանիշներին չհամապատասխանելն է, ապա հայ կոնյակագործները և Հայաստանի տնտեսությունը դեռ  տևական ժամանակ կարող են բախվել արտադրանքի իրացվելիության հետ, քանի որ կոնյակի որակի բարելավումը երկար ժամանակ, նյութական, տեխնոլոգիական լուրջ ներդրումներ է պահանջում։ Իսկ այդ վիճակը  միջնաժամկետ հեռանկարում չի կարող չանդրադառնալ նաև խաղողագործության և կոնյակի արտադրության ծավալների վրա։

«Խաղողագործները կկորցնեն խաղողի մթերման ծավալները, կկրճատվեն աշխատատեղեր, շուկայի ծավալները կնվազեն, որովհետև ռուսական շուկան հայկական կոնյակի արտահանման  90%-ից ավելին է»,-ասում է տնտեսագետ Մարիա Առաքելյանը։

Հոռետեսական այս սպասումներն առաջին պլան են բերում այն հարցը, թե ինչպես կարող է իրավիճակի լուծման վրա ազդել պետական քաղաքականությունը, եթե, իսկապես խնդիրը չունի այլ՝ քաղաքական ենթատեքստ։ 

Ալբերտ Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել