Սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան պանթեոնում նշվեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 148-ամյակը։ Անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց ներկա էին Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ, աշակերտներ, մտավորականներ ու հայտնի մշակութային գործիչներ։
Երաժշտագետ, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանն իր ելույթում նշեց. «Կոմիտասի թողած հարուստ ժառանգությունը հայ ինքնության, ինքնագիտակցության մաքրման, շտկման կարևորագույն առանցքներից է»:
Հանդես եկավ նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ։
Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի և Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները։
Կոմիտասի ծննդյան օրվա առթիվ մաեստրո Տիգրան Մանսուրյանը երեք անգամ հնչեցրեց թանգարան-ինստիտուտի զանգը: Այն տարեկան ղողանջում է երեք անգամ՝ Վարդապետի ծննդյան, մահվան օրերին և ապրիլի 24-ին։
Անուշ Յոլչինյան
2-րդ կուրս