ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

545

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի սիրելի ուսանողներ,

Շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա առիթով:

Մաղթում եմ, որ շարունակեք լինել նույնքան լուսավոր, որքան այսօր եք, նույնքան ինքնատիպ և ինքնուրույն, որքան այսօր եք, նույնքան ազատամիտ և նորի նախանձախնդիր, որքան այսօր եք, ձեր մեծ երազանքներին հասնելու ճանապարհին նույնքան հաստատակամ ու աներկյուղ, որքան այսօր եք:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի՝ միշտ տարբերվող շրջանավարտներից շատերի հետ դուք եք վերափոխելու լրատվադաշտը, հաստատելու մեդիահիգիենա և իրականացնելու տեղեկատվական դետոքս…

Շնորհավորում եմ դարձյալ ու կրկին և ցանկանում, որ ձեր մասնագիտական ազատության սահմանաքարերը տեղադրելիս երբևէ չվնասեք որևէ մեկի ազատության իրավունքը:

Հավատով ու սիրով՝ Նաղաշ Մարտիրոսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան

Կիսվել