Հոկտեմբերի տասնմեկին ԵՊՀ-ի յոթերորդ մասնաշենքում հյուրընկալվել էր «The New York times» պարբերականի խմբագիր Ալեքսանդր Սթարը` ապագա լրագրողների հետ մասնագիտական նրբությունների մասին քննարկումներ անցկացնելու:
Սթարը ողջունեց բոլորին, ապա ասաց, որ իր մասնագիտական կարերիան սկսել է 1991 թվականից և նույն վայրկյանին հիշեց այդ թվականի հետ կապված մի պատմություն.«Երբ մի օր խմբագրությունից տուն էի վերադառնում, զանգահարեցին ու ինձ ետ կանչեցին` պատճառաբանելով, որ ԽՍՀՄ-ն փլուզվում է, ես էլ պատասխանեցի՝ դուք կատակո՞ւմ եք»:
Խմբագիրը խոսեց լրագրողի գործառույթների մասին` նշելով, որ լրագրողը պետք է իմանա ինչպես պատրաստել տեսանյութ, ինչպես մոնտաժ անել և միևնույն ժամանակ նյութ գրել, այսինքն այլընտրանք չկա, բոլորին էլ պետք է հավասարապես տիրապետել:
Ալեքսանդր Սթարը փաստեց նաև. «Եթե նախկինում սովորում էինք ինչպես օգտագործել մեկ գործիքը առանձին թեմաներ լուսաբանելու համար, այժմ մոտեցումը հակառակն է՝ սովորում ենք օգտագործել բոլոր գործիքները, մեկ թեմա լուսաբանելու համար»:
Այս ամենին հետևեցին ապագա լրագրողների հարցադրումները: Եվ այն հարցին, թե որպես խմբագիր ո՞րն է եղել իր պահանջը լրագրողից, նա պատասխանեց.«Ինչ էլ որ գրելու լինեն տեղեկությունը պիտի լինի նոր, համոզիչ և հետաքրքական»:
Հանդիպման վերջում հավելեց նաև, որ լրագրողի համար կաևոր են և՛ տեսական գիտելիքները, և՛ պրակտիկ աշխատանքները:
Մանե Դավթյան
2-րդ կուրս