ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

1824

Սեպտեմբերի 29-ին մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Հայաստանի Ամերիկյան համալսարանում մասնակցելու  Step by step 4-րդ ֆորումին: Step by step ֆորումները Հայաստանում կազմակերպում է   United youth Union երիտասարդական կամավորների կազմակերպությունը: UYU կազմակերպությունը ունի բազմաթիվ երիտասարդ կամավորներ, ովքեր մեծ սիրով մասնակցում են կազմակերպության միջոցառումներին և օգնում, որ դրանք անցնեն էլ ավելի հետաքրքիր և բովանդակալից:

Step by step 4-րդ ֆորումի հյուրերն էին Արմենիա հեռուստաընկերության Ժամը լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Արտակ Ալեքսանյանը «Գոլդեն Գրեյպ Արմաս» ընկերության գլխավոր տնօրեն՝ Վիկտորիա Ասլանյանը, երգիչ և հումորիստ Արամ mp3-ին: Այս անգամ ֆորումի գլխավոր կազմակերպիչը՝ Աննա Շահբազյանն էր, ով արդեն մի քանի տարի է ինչ UYU-ի ակտիվ կամավորներից է:

Ֆորումը սկսվեց UYU-ի համահիմնադիր Գրիգոր Ջանիկյանի խոսքով: 4-րդ ֆորումի շրջանակներում քննարկման առարկա էին դարձել լրագրության առանձնահատկությունները, երաժշտությունը և բիզնեսի կառավարումը: Ֆորումին մասնակցում էին ապագա լրագրողներ, երաժիշտներ, ինչպես նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես ֆակուլտետի ուսանողներ: Ֆորումի մեկնարկին հյուրերը պատմեցին իրենց կարիերայի և կատարված աշխատանքների մասին և, որ ամենակարևորն է, փորձեցին խորհուրդ տալ ֆորումին ներկա երիտասարդներին, թե ինչպես հասնեն հաջողության իրենց ընտրած ոլորտում: Ֆորումի ժամանակ երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց իրենց հուզող հարցերը ուղղել բանախոսներին, ովքեր մեծ սիրով պատասխանում էին:

Հանդիպումը ամփոփվեց գինու հյուրասիրությամբ «Անի պլազա» հյուրանոցում, երիտասարդների աշխույժ զրույցներով և կատակներով: Վիկտորիա Ասլանյանը երիտասարդներին ծանոթացրեց ճիշտ գինի ըմպելու մշակույթին:

 

Թամարա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել