Այսօր, ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում կան բավականին բարձրորակ և էֆեկտիվ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս տաս րոպեում վիրահատել կատարակտով հիվանդներին և արագ ապաքինում տալ գրեթե ամբուլատոր պայմաններում առանց հիվանդանոցում մնալու։
«Առողջապահության նախարարության շնորհիվ մենք այսօր ունենք «Անվճար կատարակտ» ծրագիրը, որը ներդրվում է Հայաստանի գրեթե բոլոր ակնաբուժական ծառայություններում։ Ծրագիրը գործում է որոշակի խմբերի համար, ընտրվում են հիվանդներ, որոնք ստանում են անվճար բուժում և ոսպնյակներ»,-Երիտասարդ Բժիշկների Ասոցիացիայի գիտաժողովի ժամանակ ասաց Շենգավիթ բժշկական կոնտրոնի լազերային կորեկցիայի բաժնի տնօրեն, Երևանի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը։
Կատարակտի վիրահատությունը կատարվում է մեկ անգամ ամբողջ կյանքի համար, սովորաբար արհեաստական ոսպնյակի փոփոխման խնդիր չկա։ Ա. Զիլֆյանը վստահեցնում է. «Եթե վիրահատությունը կատարվում է էֆեկտիվ և լավ, ապա ամբողջ կյանքում տեսողության վատացում չի լինի»։
Աննա Հովհաննիսյան
3-րդ կուրս