ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ. ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ

ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ. ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ

2210

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն է, ում հիմնադրած կազմակերպությունը թեև մեկ տարվա վաղեմություն ունի, բայց արդեն հասցրել է հասարակության` հատկապես երիտասարդության շրջանում, ճանաչված լինել: Դավիթը ծնվել է 1995թ. ք.Ալավերդում: Դպրոցը գերազանցությամբ ավարտել ու ընդունվել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ: 2016թին ընդունվել ու այժմ սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի` Ազգային անվտանգության բաժնի մագիստրատուրայում: Սակայն այս զրույցի նպատակը առավելապես Դավիթի հասարակական գործունեության լուսաբանումն է:

Փիլիսոփայությունից դեպի ազգային անվտանգություն, կարծես իրարից հեու մասնագիտություններ. Ինչո՞վ է պայմանավորված այս անցումը:

-Ցանկացած մասնագետ իր ոլորտում կայանալու և բարձր որակավորում ունենալու համար պետք է ունենա և տիրապետի հզոր մեթոդաբանության, իսկ փիլիսոփայություն մասնագիտությունը տալիս է լավագույնս մեթոդաբանությունը` ներառած բոլոր այսօրվա մասնագիտություններն ու մասնագիտացումները, ուստի ստանալով փիլիսոփայության բակալավարի մասնագիտություն և որակավորում, պետք էր անցում կատարել որակապես նոր մակարդակ, որը իմ դեպքում եղավ ազգային անվատանգությունը:

Ինչպե ՞ ս ծնվեց ռազմահայրենասիրական ՀԿ ստեղծելու գաղափարը:

-Մինչև հասարակական կազմակերպություն հիմնադրելն էլ, արդեն իսկ ամենատարբեր ձևաչափերով զբաղվում էինք նմանօրինակ ռազմահայրենասիրական գործունեությամբ, որը ի վերջո 2016թ-ի օգոստոսի 26-ին վերաճեց` որպես հասարակական կազմակերպություն։ Այժմ կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են կազմում բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, զինծառայողներին և զորամասերին տարաբնույթ օժանդակության տրամադրումը, անդամների կրակային պատրաստականության բարձրացումը, զորամասեր և մարտական դիրքեր այցերը և շփումները զինվորների հետ, լրատվության օբյեկտիվ և բազմակողմանի տրամադրումը և բանակին առնչվող և հարակից թեմաների լուսաբանումը։

Խնդրում եմ պատմեք, թե ի ՞ նչ դժվարություններ կային սկզբում, ի ՞ նչ խնդիրների բախվեցիք, որն է նպատակը:

-Եղել են և կան բազմաթիվ դժվարություններ, սկսած իրավաբանական գրանցում ստանալուց, մինչև ամենօրյա գործունեության իրականացում։ Որպես հիմնական խնդիրներ կառանձնացնեի դաշտում առկա անհամախմբվածությունը, մասնատվածությունը, փող լվացող ՀԿ-ների առկայությունը, և վերջինների պատճառով առաջացող վստահության դեֆիցիտը։ Նպատակը զինծառայողներին հնարավոր բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերելն է՝ հոգեբանական, սոցիալական, նյութական, իրավական և այլ միջոցներով։

Մեկ տարվա ընթացքում «Հանուն հայ զինվորի» ՀԿ բավական ճանաչում գտավ, ո՞րն է հաջողության բանաձևը:

-Բանաձև գոյություն չունի, կան սկզբունքներ, որոնք անփոփոխ են, որոնցից են օրինակ, երբեք զինվորին տրված նյութական աջակցության վրա սեփական գովազդային ակցիա չկազմակերպելը, «սելֆիդայությամբ» չզբաղվելը և ամեն ինչ անել հանուն հայ զինվորի, ինչպես կազմակերպության անվանումն է։ Իսկ ոլորտում հաջողության հասնելու համար, պետք է լինել օպերատիվ, օբյեկտիվ, ադեկվատ և միշտ ինֆորմացված, իհարկե, կան այլ հատկանիշներ ևս, սակայն առանց նշվածների, մնացած ամեն ինչ անօգուտ կլինի։

Վերջերս վերադարձել Արցախի Հանրապետությունից, որտեղ անցկացնում էիք «Ազգբանակ» ծրագիրը: Ի ՞ նչ խնդիր ուներ այն իր առջև դրված և արդյո ՞ ք արդարացրեց Ձեր սպասելիքները:

-Ծրագիրն իր առջև դրված մի քանի նպատակ է ունեցել. բարձրացնել երիտասարդների հայրենաճանաչությանը, նպաստել «Ազգ-բանակ» մոդելի իրագործմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորների շրջանում տեղեկատվական անվտանգության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը ու բանակում առկա մի շարք այլ տարբեր խնդիրների վերհանմանը` հնարավոր լուծման տարբերակներով: Նպատակներից էր նաև զինվորի առօրյային ծանոթանալը, մարտական հենակետեր ու դիրքեր այցերը ու որոշակի միջոցներով (սնունդ, քաղցրավենիք և այլ պարագաներ) օժանդակելու զինվորներին ու զորամասերին: Ինչ վերաբերում է արդարացրեց սպասելիքները, թե ոչ, պետք է ասեմ, որ չկան իդեալական ու այնպիսի ծրագրեր, որոնք բացթողումներ կամ թերություններ չունենան, բայց, ըստ էության, գրեթե բոլոր սպասելիքներն իրականացվել են ծրագրի ընթացքում, և իհարկե թերությունները կվերհանվեն ու կվերլուծվեն, որ հետագա ծրագրերում ուղղվեն:

Դեպի ու ՞ ր են տանում այդ հետագա ծրագրերը:

-Այս տարվա մեջ արդեն պլանավորվում է ևս մեկ մեծամասշտաբ այց դեպի Արցախի Հանրապետության տարբեր զորամասեր, հատկապես` կենտրոնական, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններ: Չնայած օրերն ու ուղությունները դեռ հստակեցված չեն, բայց ծրագիրը վստահորեն կարող եմ ասել, որ տեղի է ունենալու: Հետագայում 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր առնվազն պլանավորում ենք մոտ 6 այց Արցախի Հանրապետություն ու տարբեր ծրագրերի իրագործում և ԱՀ ՊԲ և ՀՀ ՊՆ ենթակա զորամասերում ու մարտական դիրքերում: Ծրագրերն իհարկե ունեն ֆինանսական խնդիրներ, այսինքն կիրագործվեն ֆինանսավորման հայթհայթման դեպքում, բայց այս ծրագիրը, որ իրագործվել է ՀՀ սպորտի և երիտասարության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ, հուսով ենք, որ մյուս տարի ևս դրամաշնորհը կշահի, որ կարողանանք ծրագրերն իրագործել:

 

Հարցազրույցը` Իննա Թումանյանի

2-րդ կուրս

Կիսվել