ՋԱԶԱՅԻՆ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

ՋԱԶԱՅԻՆ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

1431

Սեպտեմբերի 25-ին ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում «ԱրմՋազ» նախագծի շրջանակում ջազային տրամադրություն էր տիրում, որի կազմակերպիչը ՝ «TM Production» ընկերությունն էր: Միջոցառումը նվիրված էր 2018 թ. նշվող հայկական ջազի 80-ամյակին: Ելույթ էր ունենում Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը ՝ Արմեն Հյուսնունցն է: Հատուկ հյուրերն էին ՝ Երվանդ Երզնկյանը, Ալբերտ Հովհաննիսյանը, Ստեփան Շաքարյանը, Տիգրան Համասյանը, Լևոն Մալխասյանը, Մարտին Վարդազարյանը, Արամոն և Վահագն Հայրապետյանը:

Միջոցառման բացումը արեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը ՝ նվագելով հայ կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի «Ֆանտազիա», «Իմ քաղաք», «Լեռների պար» ստեղծագործությունները: Համերգի ջերմ մթնոլորտը շարունակեց Մարտին Վարդազարյանը ՝ կատարելով Երևան քաղաքին նվիրված մի քանի ստեղծագործություն: Անակնկալ կերպով նրան միացավ ևս մեկ Վարդազարյան, նրա դուստրը ՝ Անահիտը, ում հետ նա նույնպես մեկ ստեղծագործությամբ ելույթ ունեցավ:

Ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի «Օրորոցային»-ը «Գայանե» բալետից, Արմեն Մարտիրոսյանի «Մասիս Սամբա»-ն, Կոնստանտին Օրբելյանի «Դիլիջան», Ստեփան Շաքարյանի «Ծաղկաձոր», ինչպես նաև ջազային տարբեր բալլադներ:
Համերգը եզրափակեց Տիգրան Համասյանը իր անուշահունչ «Markos and Markos» ստեղծագործությամբ:

Հիշեցնենք, որ 2015 թ. լույս է տեսել 10 ձայնասկավառակներից բաղկացած «ԱրմՋազ» հայկական ջազի անթոլոգիայի հավաքածուն: Ներկայացված են 1938-2013թթ. հայ կոմպոզիտորների՝ Արտեմի Այվազյանից մինչև մերօրյա երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատաքներն ու կատարումները, որոնցից շատերը հնչեցին միջոցառման ընթացքում:

 

Ինեսա Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել