«ԱՐՎԵՍՏԸ ՈՒՆԻ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԸ՝ ՄԱՐԴ ԱՆՀԱՏ»

«ԱՐՎԵՍՏԸ ՈՒՆԻ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԸ՝ ՄԱՐԴ ԱՆՀԱՏ»

1653

Հոկտեմբերի 27-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ  «Գյումրիի ժամանակակից արվեստը» խորագիրը կրող հանդիպումը: Հանդիպման առանցքում մարդ անհատն էր՝ ժամանակակից գյումրեցի նկարիչների ստեղծագործություներում:

Ներկաներին ողջունեցին Նարեկացի արվեստի միության Գյումրիի ներկայացուցիչ Քնարիկ Մղլջյանը և Նարեկացի արվեստի միության ներկայացուցիչ Մ. Հովնանյանը:

‹‹Թույլ տվեք Նարեկացի արվեստի միության ավանդույթի համաձայն, Գյումրու պռոեկտի այս նոր շրջափուլի առաջին ներկայացուցիչ՝ Գայանե Պապիկյանին փոխանցել ավանդական  նուռ, որպես  բեղնավոր աշխատանքի խորհրդանիշ, որի վրա Նարեկացի արվեստի միության խորհրդապատկերն է. այս օրը՝ առաջին հանդիպումը, Գայանեի համար կդառնա հիշարժան››:

Միջոցառման ընթացքում Գայանե Պապիկյանը ներկայացրեց  անկախության  շրջանում տեղի ունեցած մշակույթային իրադարձությունները և Գյումրիում գործող արտիստական խմբավորումների գործունեությունը: Գայանեն խոսեց արվեստագետ Գևորգ Սարգսյանի մասին, ով  ավելի հայտնի է «Ճալա» մականվամբ: Գևորգը երկրաշարժից հետո Լեհաստանից վերադարձավ Գյումրի և բացեց իր առաջին ցուցահանդեսը ‹‹1+1+1+1›› անվանումով, որը, ինչպես նշեց Գայանեն, խորհրդանշում էր Ճալայի ընտանիքը: Գ. Պապիկյանը նշեց, որ գյումրեցի արվեստագետները ներկայանում են  հանրությանը իրենց մականուններով:

‹‹Ճալան մինչ Գյումրի գնալը ունեցել է բազմաթիվ անհատական ցւոցահանդեսներ  Երևանում, մասնակցել է  աբստրակտ արվեստի ցուցահանդեսներին, առաջիններից մեկն  է գյումրեցի արվեստագետներից, ով զբաղվել է ավանգարդ արվեստով և աբստրակտ արվեստով,  քանի որ, ինչպես գիտենք, աբստրակտ արվեստը այդ ժամանակ այդքան էլ  գովասանքի չէր արժանանում››:

Գյումրիի արվեստը զարգացնելու նպատակով Գյումրիից մի շարք արվեստագետներ Ճալայի գլխավորությամբ գալիս են Երևան և ներկայացնում իրենց ստեղծագործությունները ‹‹9+1›› խորագրով ցուցահանդեսում: Նրանց շարքերում էր նաև Փարիզից նոր ժամանած նկարիչ Վազգեն Պահլավունի Թադեվոսյանը (Վազօ):

Գայանեն ներկայացրեց նաև երկու արտիստական խմբավորումներ, մեկը՝ 15/3-ը, որի հիմնադիրը Ճալան էր, ի դեպ անվանումը պատահական չէր ընտրված, 15/3-ը այդ տարներին Ճալայի տնակի հասցեն էր:

Արդեն 2000-ական թվականներին ուսանողների և դասախոսների կողմից ստեղվեց 5-րդ հարկ արվեստագետների խմբավորումը:

Միջոցառումը ամփոփվեց  Քնարիկ Մղլջյանի խոսքով:

‹‹Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ ընկերուհուն` արվեստաբան  Գայանե Պապիկյանին, շատ ուրախ եմ, որ գյումրին այսօր ունի քեզ, քո նման խելացի անձնավորության, ով այսօր կատարեց այս նախագծի բացումը ››:

Միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել Գյումրիի ժամանակակից արվեստն ու հաղորդակից դարձնել դրան:

 

Թամարա Վարդանյան

2-րդ կուրս

 

Կիսվել