Ողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Նպատակը հիվանդության վերաբերյալ հասարակությանը իրազեկելն ու կրծքագեղձի քաղցկեղի դեմ մարդկանց զգոնությունը բարձրացնելն է։ Հայտնի է՝ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենամեծ տարածում ունեցող հիվանդություններից մեկն է։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ 79% դեպքերում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառն անհայտ է։
Թեմայի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ Հայաստանի առողջապահության նախարարության ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր գծով փոխտնօրեն, Մամոլոգիայի բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան Անդրեյ Մինասյանցից․
-Հայաստանի Հանրապետությունում ըստ տարածվածության ցուցանիշների՝ առաջին տեղում է թոքի, երկրորդում՝ կրծքագեղձի քաղցկեղը։ 2015-2016 թթ․ մեր երկրում գրանցվել է թոքի քաղցկեղի 1311 առաջնային դեպք, իսկ կրծքագեղձի քաղցկեղի 1039 դեպք։ Անցյալ տարվա հետ համեմատած՝ հիվանդության ցուցանիշի մի փոքր նվազում կա, բայց թե ինչով է դա պայմանավորված, չեմ կարող բացատրել, որովհետև որպես կանոն , և՛ թոքի, և՛ կրծագեղձի քաղցկեղի դեպքում ամբողջ աշխարհում հիվանդության ցուցանիշի բարձրացման միտում կա։
2011թ․ նույն ժամանակահատվածում թոքի քաղցկեղից մահացել է 1170 մարդ, որովհետև բացի այն, որ թոքի քաղցկեղը բավականին ագրեսիվ է, այն, ցավոք, բավականին ուշ փուլում է ախտորոշվում, երբ հնարավոր չէ ինչ–որ բան անել, իսկ կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով գրանցվել է մահացության 513 դեպք։
–Հայաստանի նման փոքր պետության համար այսպիսի ցուցանիշները մտահոգիչ չե՞ն:
-Բացարձակ թվերով գնահատական տալն իրականում այդքան էլ ճիշտ չէ։ Պետք է վերցնել այն ցուցանիշը, որը միջազգային է․ 62.7՝ հարյուր հազար բնակչության հաշվով։ Եթե վերցնենք զարգացած երկրները, ապա իրենց մոտ էլ հիվանդացիության ցուցանիշը համարյա թե նույնն է։ Մեզ մոտ բարձր է մահացության ցուցանիշը, բայց դա էլ պայմանավորված է առկա բարձիթողի վիճակով․ այսինքն՝ երբ ուռուցքը հայտնաբերվում է երրորդ-չորրորդ փուլում, մեզ մոտ այդ դեպքերը մեծ թիվ են կազմում։
–Դուք ներկայացրիք վիճակագրական տվյալներ, բայց գաղտնիք չէ, որ վիճակագրական տվյալների միջև կան որոշակի անհամապատասխանություններ, թե՛ ԱՀԿ-ի, թե՛ օրինակ՝ նախորդ տարի քննարկումների մեծ առիթ տված World Life Expectancy կայքի հրապարակած տվյալները տարբեր էին: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Ուռուցքաբանության ոլորտում առաջին տարին չեմ ու ցավոք ես էլ շատ հարցեր ունեմ այստվյալների վերաբերյալ․ մեզ մոտ վիճակագրությունը, իմ անձնական կարծիքով, մի փոքր սխալ է․այն պետք է վերստուգվի, յուրաքանչյուր թիվը պետք է ստուգել։ Մեր երկրումվիճակագրությունը կենտրոնացված չէ մեկ տեղում։ Ժամանակին եղել է մեզ մոտ, բայց քանի որայսօր մեր կենտրոնոմ վիրահատվում է ուռուցքների 30-40%-ը, ուրիշ տեղում վիրահատվածհիվանդի տվյալները կարող են մեզ չհասնել, դա շատ մեծ նշանակություն ունի: Կոպիտ ասած՝ մենքայդ տեղեկատվությունից այսօր որոշ չափով զրկվել ենք։ Մենք հիմնվում ենք մեր վիճակագրությանվրա, բայց ցավոք, անհրաժեշտ հագեցվածությունը, առաջին տեխնիկան չունենք, դրա համար իմանձնական կարծիքով՝ այստեղ հարցերը շատ են։
–Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս Հայաստանում կազմակերպել ուռուցքների ճիշտ և արդյունավետ բուժում: Ինչի՞ց սկսել:
-Ուռուցքների բուժումը ճիշտ ու արդյունավետ կազմակերպելու մասին խոսելիս առաջնահերթ կարևորում եմ ողջ աշխարհում կիրառվող ու իրենց արդյունավետությունը ցույց տված սկրինինգային ծրագրերի իրականացումը։ Սկրինինգային ծրագիրը չի բերելու հիվանդության ցուցանիշի նվազման, այն բերելու է հիվանդության վաղ շրջանում ախտորոշման, իսկ որքան վաղ է ախտորոշվում չարորակ ուռուցքը, այնքան բուժման հավանականությունը ավելի բարձր է, ու, բացի դրանից, բուժումն ավելի մատչելի է։
–Կրծքագեղձի բարորակ ու չարորակ նորագոյացությունների բուժման հիմնականում ինչպիսի՞ եղանակներ կան, և արդյոք մեր երկրում կիրառվում են այս ոլորտի նորարարությունները:
-Ուռուցքների բուժման դեպքում հիմնականում կիրառվում է երեք եղանակ՝ վիրաբուժություն, քիմիաթերապիա, ճառագայթաբուժություն։ Եթե մենք խոսում ենք բարորակ ուռուցքների մասին, ապա պետք է տարանջատենք․ առաջինը՝ խոսքը գնում է ֆիբրոադենոմաների մասին, որոնց հիմնական բուժումը վիրահատական է, բայց դա կախված է ուռուցքի չափերից և ձևափոխման աստիճանից։ Շատ դեպքերում մենք չենք վիրահատում, առաջարկում ենք կամ հսկել (եթե չկա բուռն աճ), կամ անել բիոպսիա, հասկանալ, որ այն հանգիստ է, ու դարձյալ թողնել հսկողության տակ։ Ցավոք, մեզ մոտ բարորակ ուռուցքների վիրահատության հարցը շատ են բարձրացնում, օրինակ նույն Եվրոպայում ու Ամերիկայում այդքան շատ չեն վիրահատում ֆիբրոադենոմաները, որքան Հայաստանում։
Եվ երկրորդ՝ կա այսպես կոչված ընդհանրացված հասկացություն՝ մաստոպաթիա, որի դեպքում շատ անգամ ոչ մի բան պետք չէ անել, ուղղակի կարելի է հսկել, բայց կան մաստոպաթիայի ձևեր, որոնք, որոշակի հանգամանքներից ելնելով, կարող են ձևափոխվել և դառնալ չարորակ ուռուցք, այ դրան պետք է ուշադրություն դարձնել՝ ընդհուպ մինչև վիրահատական միջամտություն։
Իսկ նորարարությունների մասով կարող եմ ասել, որ մենք պարտավոր ենք այդ ամենը իմանալ, որովհետև, հակառակ դեպքում, մենք հետ ենք մնում։
–Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ոչ ավանդական բժշկությանը, լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդները իրենց վիճակը ավելի են բարդացնում՝ դիմելով ժողովրդական միջոցների:
– Ցավոք լինում են, ես միանշանակ դեմ եմ, որովհետև 1996 թվականից մինչև այսօր ես աշխատումեմ ու դեռ չեմ տեսել որևէ մեկին, ում բուժել են ոչ ավանդական բժշկության շնորհիվ։
–Հայտնի է, որ արտասահմանում հիվանդության բուժման ծախսերը հոգում է կամ պետությունը, կամ ապահովագրական ընկերությունը, մեր երկրում գրեթե ողջ բեռը հիվանդի և նրա հարազատների ուսերին է։ Որքանո՞վ է սա խանգարում հիվանդության արդյունավետ բուժման գործընթացին:
-Ուռուցքաբանությունը շատ թանկ բուժում է պահանջում, շատ թանկ ուղի է բժշկության մեջ, այնտարեցտարի զարգանում է, նոր դեղամիջոցներ են ի հայտ գալիս։ Օրինակ՝ հիմա բացիքիմիաթերապիայից կան այսպես կոչված նշանակետային, տարկետային պրեպարատներ, որոնքօգտագործվում են և՛ կրծքագեղձի, և՛ թոքի, և՛ երիկամի քաղցկեղի, և՛ մելանոմայի դեպքում։ Դրանքավելի արդյունավետ են, քիմիապրեպարատներ չեն, բայց բավականին թանկ են։
Օրինակ՝ «Հերցեպտին» դեղի միայն մեկ սրվակը, որը անհրաժեշտ է չարորակ ուռուցք ունեցողկանանց 20-25%-ին, 600 000 դրամից ավելի արժե։ Կինը պետք է այն ստանա 21 օրը մեկ անգամ՝մեկ տարի։ Ես կարող եմ վիճակագրական այսպիսի տվյալ ասել. քաղցկեղ ունեցող 10-ը կանանցից8-ը մեր կենտրոնում չեն ստանում լիարժեք այն բուժումը, որն իրենց անհրաժեշտ է՝ կախվածֆինանսական վիճակից։
–Մեր երկրում չկա ուռուցքաբանին դիմելու մշակույթ, մարդիկ, շատ հաճախ կորցնելով թանկարժեք ժամանակը, դիմում են տարբեր օղակների բժիշկների, ինչո՞վ է սա պայմանավորված:
-Առաջին հերթին սա տեղեկացվածության պակասի հետևանք է, և երկրորդ՝ ֆինանսականմիջոցների բացակայության:
–Մեր երկրում այս խնդրով զբաղվող բոլոր բուժհաստատությունները հիմնականում կենտրոնացված են մայրաքաղաքում։ Չե՞ք կարծում, որ հեռավոր գյուղի բնակչի համար սա հավելյալ դժվարություններ է ստեղծում, օրինակ՝ քիմիաթերապիա ստանալու համար հիվանդը պետք է մի քանի ժամ ճանապարհ անցնի:
-Եթե մենք խոսում ենք կոնկրետ քիմիաթերապիայի մասին, ապա մենք մարզերում ունենքհակաուռուցքային դիսպանսերներ, որոնք կարող են ապահովել քիմիաթերապիան, հարցի մյուսկողմն է՝ դրանք հագեցված են անհրաժեշտ պայմաններով, թե՝ ոչ։ Ես քանի որ եղել եմ Գյումրիիդիսպանսերում, իսկ Գորիսի ու Վանաձորի՝ ոչ, կդժվարանամ դրա մասին ասել, բայց էնտեղաշխատում են բավականին բանիմաց ուռուցքաբաններ, սակայն մնացած տեխնիկական մասով չեմկարող պատասխանել։
–Իսկ այդ դիսպանսերներում մարդիկ կարո՞ղ են նախնական ստուգում անցնել, կա՞ այդպիսի հնարավորություն:
-Ո՛չ, մամոգրաֆներ, ցավոք, իրենք չունեն։
–Քաղաքացու մոտ չարորակ նորագոյացություն հայտնաբերելու դեպքում իրե՞ն եք տեղեկացնում, թե՞ առաջնորդվելով խորհրդային մեթոդով՝ հարազատներին: Եվ առհասարակ ինչպիսի՞ մոտեցում են ցուցաբերում բժիշկները այս հարցին:
-Դեռ վերջնական որոշված չէ՝ մենք ասում ենք հիվանդին ախտորոշումը, թե՝ ոչ։ Որոշակիբուժհաստատություններում ասվում է։ Եվրոպայում, Ամերիկայում գիտեք՝ ասվում է, Ռուսաստանումնախկինում չէին ասում, հիմա սկսել են ասել, իսկ մեզ մոտ այդ հարցը դեռ վերջնական որոշված չէ։Օրինակ՝ ես միշտ հիվանդի հարազատին հարցնում եմ՝ դու ուզու՞մ ես, որ ես ասեմ հիվանդին։Ցավոք խնդիրը միայն դա չէ․ խնդիրը ֆինանսներից էլ է կախված:
–Եթե այսօր մեր երկրում իրականացվում է քաղցկեղի համալիր բուժում, ինչո՞ւ են մարդիկ, ովքեր ունեն ֆինանսական բավարար միջոցներ, նախընտրում բուժվել արտասահմանում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է խնդիրը․ հիվանդները գոհ չե՞ն մատուցվող ծառայությունների որակից, չե՞ն վստահում բժիշկներին:
-Չեմ կարող հստակ ասել․ հնարավոր է՝ որոշ դեպքերում մասնագետների որակավորումը կապ ունի, որոշ դեպքերում պայմաններն են դեր խաղում. հիվանդը վիրահատվում է մի տեղում, ճառագայթստանում է մեր կենտրոնում, քիմիա՝ երրորդ տեղում, ի վերջո՝ ո՞վ է զբաղվում այդհիվանդով: Կարող եմ ասել հետևյալը, որ առհասարակ եթե դու զբաղվում ես ուռուցքաբանությամբ, դու պետք է զբաղվես ուղեցույցներով, կան միջազգային ուղեցույցներ, որոնցում անեն ինչ հստակնշված է․ նշված է, որ այս քայլերը պետք է անես, նույնը արվում է Եվրոպայում և Ամերիկայում, նույնը անում ենք Հայաստանում, պարտավոր ենք:
Արփինե Մուրադյան
3-րդ կուրս