ՀԱՅԱԳԵՏ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՀԱՅԱԳԵՏ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

2016

Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում նոյ.21-ին տեղի ունեցավ պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի «Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» և «Արիստակես Զարգարյան» գրքերի շնորհանդեսը:

«Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ»  առաջին անգամ լույս է տեսնում 1995թ.,այնուհետև որոշ փոփոխություններով լույս է տեսնում 2013թ. շուրջ 3000 կենսագրականներով: Հայագետ Արգամ Այվազյանի երկար պրպտումներից հետո  գրքի վերջին մասը դարձրեց առանձին հատորակ`«Նախիջևան Հայկազուն»: Հոդվածները սկսվում են 2-3 նախադասությունից մինչև 3-ից 4էջ: Այստեղ կա Նախիջևանի մասին ամեն ինչ, նկարագրում է յուրաքանչյուր բնակավայր, լեռնաշխարհ: Գրքում ներառված է ավելի քան 700 լուսանկար:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրայր Իսաբեկյանը ասում է. «Մինչև նշված աշխատությունների հրապարակումը մեզանից շատերը ճիշտ պատկերացում չունեին Նախիջևան երկրամասի, նրա պատմության, մշակույթի մասին և երևի դա էր մոռացության պատճառներից մեկը, որը սակայն չի արդարացնում մեզ»:

Երկրորդ գիրքը` «Արիստակես Զարգարյան» պատմում է Ագուլիսի նշանավոր Զարգարյան տոհմի զավակներից մեկի մասին: Թիֆլիսում ճանաչված մարդ, դրամատուրգ, բժիշկ, բանաստեղծ, նկարիչ: Հայագետ Արգամ Այվազյանը այս գրքում հրատարակել է նրա աշխատանքներից Ագուլիսի բարբառը, որտեղ անհայտ անձնավորությունը բժիշկ լինելով նաև Ազգային գործիչ էր: Նրա չհրատարակված ստեղծագործությունները`  նամակները, բանաստեղծություններ հաջողվել է հրատարակել: Մեծ աշխատանքներ է կատարել բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել որպեսզի Ագուլիսի բարբառը չկորչի: Նաև ստիպել է դրամատուրգներին որպես գրեն Ագուլիսի բարբառով: 1911-31թթ. Թիֆլիսի ժողովրդական թատրոնում կազմակերպվել են բազմաթիվ ներկայացումներ, որոնք նպատակ են ունեցել հրատարակել Գողթնի առանձին նշանավոր տոհմերի, հուշարձանների, բարբառին վերաբերվող հատոր, սակայն թիֆլիսաբնակ գողթեցիներին չի հաջողվում իրականացնել այդ երազանքը: Հայագետ   Արգամ Այվազյանի ուսամնասիրություններից հետո կարողանում է իրականացնել գողթեցիների երազանքը:

Փաստագրական միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի նախագահ Սամվել Հակոբյանը ասում է, լավ կլիներ որ մեր կառավարությունը որոշում ընդուներ, վերցներ Արգամ Այվազյանի յուրաքանչյուր գիրք, ստորագրեր, կնիք դներ և պահեին արխիվում որպես փաստաթուղթ: Հետագայում  ապացուցելու, որ Նախիջևանը հայկական հող է:

Եվ վերջում նախարարության կողմից  միաձայն ընտրվեց փաստավավերագրության ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր:

Սվետա Պապոյան

3-րդ կուրս

Կիսվել