«ՇՈՊԵՆԻԱՆԱ» ԲԱԼԵՏԸ ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ Է

«ՇՈՊԵՆԻԱՆԱ» ԲԱԼԵՏԸ ԿՐԿԻՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ Է

1982

Նոյեմբերի 23-ին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու                   « «Շոպենիանա» բալետային ներկայացման վերականգնված տարբերակը: Մեկ գործողությամբ բալետը ստեղծվել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային երաժշտության հիմման վրա: Սա հնարավորություն տվեց բալետային ներկայացումներում օգտագործելու դասական երաժշտական ստեղծագործություններ, որոնք նախապես ստեղծված չէին պարի համար:

Ներկայացման առաջին տարբերակի պրեմիրերան եղել է 1907 թ. բալետմայստեր Միխայիլ Ֆոկինի կողմից, իսկ երկրորդ  տարբերակը ստեղծվել է 1908-1909թթ.:

Ներկայացումից առաջ կազմակերպվեց ճանաչողական շրջայց և հանդիպում փորձավարներ Էլվիրա Մնացականյանի և Էմմա Նահապետյանի հետ, ովքեր պատմեցին ներկայացման մասին և պատասխանեցին ներկաների հարցերին:
«3-4 տարի առաջ վերականգնել էինք «Շոպենիանան»: Այն բեմադրվել է մի քանի անգամ և դուրս եկել խաղացանկից:»,-նշեց Էլվիրա Մնացականյանը: Նրա խոսքերով երբեմն երկար ժամանակ չբեմադրված ներկայացումները  պարզապես կորչում են:
«Շոպենիանան»   համարվում է լավագույն  դասական բալետներից մեկը, որը  փոփոխման ենթակա չէ:

« «Շոպենիանան» այն ներկայացումն է, որից շատ բան կարելի է սովորել: Դա  դասական բալետի հիմքն է: Բնականաբար, այն պետք է բեմադրվի բոլոր դասական թատրոններում: Այս ներկայացումը շատ է օգնելու հետագայում»,- նշեց  Էմմա Նահապետյանը:

Ներկայացումը չունի կոնկրետ զարգացող սյուժե: Սյուիտը իրենից ներկայացնում  է մեղեդու և մարմնի միախառնում՝ արտահայտելով Շոպենի երաժշտությանը բնորոշ լուսավոր և ջերմ թախիծը:

Գլխավոր դերերում հանդես եկան  Մերի Հովհաննիսյանը, Տաթևիկ Բոլշիկյանը, Միլիտոն Կիրակոսյանը և Արշալույս Մարգարյանը: Դիրիժորը Հարություն Արզումանյանն է:

Էլվիրա Մնացականյանի խոսքերով հասրակությունը հետաքրքրված է  բալետով, բայց ցանկալի կլիներ, որ երիտասարդության շրւջանում էլ այն տարածում գտներ:

Հավելենք նաև, որ ներկայացված «Շոպենիանան» առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է 1975թ.-ին ռուսական  «Մեծ» թատրոնի խմբագրությամբ:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև  ժ. Բիզե- Ռ.Շչեդրինի «Կարմեն- սյուիտ» և իսպանական «Լորկիանա» մեկ գործողությամբ բալետային ներկայացումները:

Իզաբել Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել